Որն է Վահագն Հարությունյանի և Յուրի Խաչատուրովի տարբերությունը․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Փաստաբան Միհրան Պողոսյանը նաեւ Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպանն է, ում հետ կապված՝ լրատվամիջոցներից մեկին ասել էր, թե երբ նոյեմբերի վերջին ավարտվի Մոսկվայում գտնվող Հարությունյանի բուժման կուրսը, նրան խորհուրդ է տալու լավ մտածել՝ արժի՞ Հայաստան գալ արդարադատություն փնտրելու համար։

Հարցին, թե ինչու նման խորհուրդ չի տվել նաեւ իր մյուս պաշտպանյալին՝ Յուրի Խաչատուրովին, փաստաբանն ասաց, որ, ի տարբերություն Հարությունյանի, Խաչատուրովի նկատմամբ հուլիսին դատարանը գրավն է կիրառել՝ որպես խափանման միջոց, եւ այս պարագայում, գոնե ազատության մասով, հանգիստ են»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով