Ով կդառնա ԱԺ նախագահ. 4 անուն է շրջանառվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս ընտրությունների ավարտից հետո ամենաինտրիգային հարցը, որը ծագելու է իշխանության եւ հանրության համար, Ազգային Ժողովի նախագահի թեկնածուի հարցն է։ Դեռեւս ընտրություններից առաջ խոսակցություններ կային, որ Քաղաքացիական պայմանագիր իշխող կուսակցությունում 4 անուն է քննարկվում․ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի, Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի եւ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի թեկնածությունները։

Նախնական տեղեկություններով, ամենահավանական թեկնածուն Արարատ Միրզոյանն է, որին ԱԺ նախագահ նշանակելով Նիկոլ Փաշինյանը միանգամից երկու նապաստակ է խփում․ մեկն այն է, որ ազատվում է իրեն չարդարացրած առաջին փոխվարչապետից, որն իր հավատարիմ զինակիցներից է եւ չի կարող համարժեք պաշտոն չստանալ, մյուսն այն է, որ հնարավորինս անցնցում լուծում է ԱԺ ղեկավարի հարցը, որը հնազանդորեն կծառայի իրեն։

Արայիկ Հարությունյանի պարագայում ասում են՝ կան կոնկրետ խոչընդոտներ։ Մասնավորապես՝ ինչ-որ կոմպրոմատ, որն ընդդիմությունը կդնի շրջանառության մեջ, եթե պարզվի, որ ՔՊ թեկնածուն ինքն է, ուստի որպեսզի կոմպրոմատը «չաշխատի», որոշել են հրաժարվել վերջինիս թեկնածությունն առաջ մղելու մտքից։

Լենա Նազարյանի դեպքում խնդիրն այն է, որ նրա ամուսնու՝ Նարեկ Բաբայանի հարցն է նաեւ դրված։ Նա ցուցակի 38-րդ համարն է, զբաղեցնում է Պետգույքի կառավարման վարչությունը, բայց, ըստ ամենայնի, նրա աշխատանքից էլ դժգոհություններ կան, ուստի հնարավոր է, որ նա տեղափոխվի ԱԺ, իսկ կինը՝ հեղափոխության ակտիվ մասնակից Լենա Նազարյանը՝ կառավարություն։ Կարելի է ենթադրել, որ դա կարող է լինել կամ փոխվարչապետի կամ առնվազն նախարարի կարգավիճակով։

Ալեն Սիմոնյանի դեպքում թեեւ արտաքուստ խանգարող հանգամանքներ չկան, սակայն նրա նկատմամբ ՔՊ վարչությունում խանդ կա եւ որոշակի նեգատիվ վերաբերմունքը, ինչն արտահայտվեց Երեւանի քաղաքապետի ընտրության ժամանակ։ Ալեն Սիմոնյանի հանդեպ ակնհայտորեն վերապահումներ ունի նաեւ Նիկոլ Փաշինյանը, ուստի քիչ հավանական է, որ նա կզբաղեցնի ԱԺ նախագահի պաշտոնը։

Սակայն ամենաուշագրավն այն է, որ Փաշինյանը որոշելու է խաղաքարտերը մինչեւ վերջին պահը չբացել՝ դրանով իսկ անորոշ եւ անառողջ մրցակցային մթնոլորտ ստեղծելով կուսակցությունում, որտեղ ձայներ տանելու դաժան մրցապայքար է սկսվել։ Ոմանց թվում է, թե ռեյտինգային ընտրակարգով տարած քվեների հիման վրա է կատարվելու ապագա պաշտոնաբաշխումը, ուստի այս օրերին քափ-քրտինք մտած ընտրաձայներ են հավաքում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նորություններ

ՀՔԾ-ն շուտով կպարզի Մանվել Գրիգորյանի առողջական իր... «Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Հատուկ քննչական ծառայությունը ԱԺ նախկին պատգամավոր, այժմ կալանա...
«Փաստ». Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նվազել է. փակ հա... «Ներքին սպառման» սոցիոլոգիական փակ հետազոտությունները նորություն չեն: Իշխանափոխությունից հետո ևս պարբերաբար նման հարցումներ են անցկացվում, որոնց ա...
ՀՀԿ-ն կակտիվանա մեկ ամսվա ընթացքում․«Ժողովուրդ»... Հայաստանի երբեմնի իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, փետրվարի 14-ից հետո այլեւս գործադիր մարմնի նիստ չի անցկացրել: «Հին ու բարի» ժամանակներում, երբ ՀՀԿ...
Արարատի մարզպետը որոշել է իրենով անել Աբրահամյաննե... «Ժամանակ» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը որոշել է իրենով անել Աբրահամյաններին պատկանող բիզնեսները: Հերթում առաջինը Արաքսի ափին...
Կառավարությունն ու տնտեսությունը՝ կոտրած տաշտակի ա... «168 Ժամ»-ը գրում է․ «Հայաստանի ներդրումային դաշտն իշխանափոխությունից անգամ 10 ամիս հետո ուշքի չի գալիս։ Թե իր գործողություններով քաղաքական իշխանո...
Սեղմված գազը կթանկանա՞. «Ժամանակ»... «Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ, որով առաջա...
«Հրապարակ». Շուտով նոր ծխախոտի գործարան կբացվի... «Հրապարակ» թերթը գրում է. «4 օր առաջ ««Իմ քայլը» խմբակցությունում երեկ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ փակ հանդիպումն անցել է բավականին թեժ մթնոլոր...
«Ժամանակ». Նոր փոփոխություն. Կարող են ստանալ ՀՀ քա... «Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է փոփոխություն կատարել Քաղաքացիության մասին օրենքում: Այդ փոփոխությամբ նախատեսվում է հա...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով