Շիրակի մարզպետը սպառնում է գյուղապետերին. «Եթե չանեք, իրավապահների հետ խնդիրներ կունենաք». «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը հերթով իր աշխատասենյակ է հրավիրում մարզի համայնքապետերին եւ նրանց հրահանգում աշխատել «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների օգտին:

Ընդ որում՝ մարպետը սպառնում է, որ եթե իր հրահանգը չկատարվի եւ տվյալ համայնքում «Իմ քայլը»  համոզիչ հաղթանակ չտանի, գյուղապետը ընտրություններից հետո խնդիրներ է ունենալու իրավապահ մարմինների հետ:

Սա նոր մոտեցում չէ, նույն կերպ գյուղապետերի հետ վարվում էին ՀՀԿ-ական մարզպետները, բայց 70-80 տոկոսի փոխարեն 50-60 տոկոս էին ուզում»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով