Նիկոլ Փաշինյանը խոշոր գործարարների հետ քննարկել է ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Հայաստանի խոշոր գործատուների և խոշոր հարկ վճարող ընկերությունների ղեկավարների հետ:

Քննարկվել են երկրում ներդրումային միջավայրի բարելավմանը, օրենսդրական կարգավորումներին, հարկային ոլորտում բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, հայկական արտադրանքի արտահանման ծավալների մեծացմանը, տեղական արտադրողի շահերի պաշտպանությանը վերաբերող տարբեր հարցեր:

Գործարարները ողջունել են կառավարության տնտեսական քաղաքականությունը, մասնավորապես, Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները, այդ թվում՝ եկամտահարկի նվազեցման ուղղությամբ: Նրանք ընդգծել են, որ հարկային դաշտի պարզեցմամբ կարևոր լուծումներ են տրվում բիզնեսի համար առկա տարբեր խնդիրներին, ինչը դրական ազդեցություն կունենա երկրում տնտեսության զարգացման և ներդրումային ծրագրերի իրականացման վրա:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այն նպատակները, որոնք կառավարությունը դրել է իր առաջ, առանց բիզնեսի արձանագրած հաջողությունների՝ իրականություն չեն դառնա, և գործադիրը շահագրգիռ է գործարարների հաջողություններով: Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է բիզնես հանրության հետ ակտիվ երկխոսությունն ու փոխգործակցությունը և հավելել, որ կառավարության քայլերն ուղղված են աշխատանքը և նոր արդյունք ստեղծելը խրախուսելուն, հնարավորություններն առավել հանրամատչելի դարձնելուն: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ կառավարության գործունեության ընթացքում հարկ վճարողների եկամուտները կավելանան, նրանք կարձանագրեն նոր հաջողություններ և արդյունքում կավելացնեն պետությանը վճարվելիք հարկերը:

Զրուցակիցները ներդրումային միջավայրի առողջացման առումով կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող քայլերը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի երկրում տնտեսական ակտիվության բարձրացմանն ու ամրապնդմանը:

Նմանատիպ նորություններ

Ուսուցիչները գործադուլ կանեն.yerevan.today... Մի խումբ ուսուցիչներ փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին երկար տարիներ դպրոցներում փոփոխությունների բացակայության և  իրենց իրավուն...
ՀՀ հպարտ քաղաքացիներին մեկ անգամ ևս այդ հուզական թ... Դսեղում Նիկոլ Փաշինյանը բարկացած, հուզված ձայնով դիմեց ՀՀ հպարտ քաղաքացիներին և կոչ արեց. վե՛րկացեք, վե՛րկացեք քայլեք… Տեսնելով, որ հպարտ քաղաքացի...
«Ժողովուրդը պետք է թույլ չտա Նիկոլին ».Մենուա Հարո... Ժողովուրդը պետք է թույլ չտա Նիկոլին այլևս փողոցով սեփական իշխանությունը պահելու շոուներ կազմակերպել, փողոցը՝ ընդդիմության մենաշնորհն է․․․ Պետք է ...
90-ականների համատարած թալանն ու սեփականաշնորհումը․... Համատարած փլուզումն ու դրան զուգահեռ թալան բնորոշվող երևույթը, որի մասին խոսում են վերջին տարիներին, եղել է այն ժամանակաշրջանում, երբ խորհրդային 7...
2020 թվականին Հայաստանում 15-20 հազար մարդ կդառնա ... «Ժամանակ» թերթը գրում է. «2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում ԵՏՄ շրջանակում գործող մաքսային կարգավորումները, որոնք վերաբերում են երրորդ եր...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով