Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, դեմ չէ սրբապղծությանը

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի «ոչ»-ը դեռ չի լսվել, նա Հայաստանում այլասերվածների համաժողովը դեռ չի արգելել, ու դժվար էլ թե այն հայտարարի անթույլատրելի:
Երևանում ս. թ. նոյեմբերի 15-18-ին, ինչպես արդեն տեղեկացրել ենք այս թեմայով մեր նախորդ՝ «Նիկոլ Փաշինյանը պարտավոր է կասեցնել Հայաստանում այլասերվածների համաժողովը, եթե իսկապես քրիստոնյա է» հրապարակմամբ նախատեսված է անցկացնել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ (համասեռամոլ), բիսեքսուալ, տրանսվեստիտ) «քրիստոնյաների» միջազգային համաժողով (ֆորում), այսինքն՝ իրականացնել սրբապղծություն:

Սրբապղծության հանգամանքն ավելի է ընդգծվում, դառնում կրկնակի, երբ ծանոթանում ենք այս տարվա համաժողովի թեմային՝ «Քաջացեք, քանի որ ես հաղթել եմ աշխարհին»: Ինչպես հայտնի է, աշխարհում առայսօր հաղթել է միայն մեկը՝ Հիսուս Քրիստոսը, և այլասերվածները վերցրել են հենց նրա խոսքը, որը գրված է Հովհաննեսի Ավետարանում. «Աշխարհում նեղություն կունենաք, բայց քաջացե՛ք. ես հաղթել եմ աշխարհին» (Հովհ. 16.33):
Այլասերվածները, համարելով, որ իրենք աշխարհում նեղություն ունեն՝ հալածվում են, տարբեր երկրներում տարբեր ժողովուրդների առողջ մեծամասնության կողմից առնվազն քննադատվում են, պախարակվում, արհամարհվում, մերժվում, չեն ընդունվում, այս իմաստով իրենց համեմատել են Քրիստոսի կամ առաջին քրիստոնյաների հետ, ըստ էության, թքելով այն հանգամանքի վրա, որ Քրիստոսը հիմնականում հրեաների կողմից նեղություն ուներ որպես Աստծո Որդի, ինչպես նաև իր ուսմունքի համար, որը մարդկանց առաջնորդում էր դեպի փրկություն, իսկ իրենք նեղություն ունեն որպես աստվածային ու բնական ճանապարհից շեղվածներ, Սոդոմի և Գոմորի, այսինքն՝ կործանման ճանապարհն ընտրածներ, որոնք իրենց քարոզչությամբ ուրիշներին էլ կարող են գայթակղել, շեղել ճիշտ ճանապարհից և իրենց հետ տանել դեպի հոգևոր ու մարմնավոր կործանում, դեպի ամլացում:

Ավելին, համարելով, որ իրենք էլ Քրիստոսի և առաջին քրիստոնյաների նման նեղություն ունեն, նրանք միմյանց և իրենց նմաններին կոչ են անում, խիզախել, համարձակվել, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում, «դուխով» լինել: Այսինքն՝ կոչ անելով այս առումով վարվել Քրիստոսի և առաջին քրիստոնյաների նման, նրանք այս դեպքում էլ անտեսում են, թքում են այն հանգամանքի վրա, որ Քրիստոսը և առաջին քրիստոնյաները խիզախեցին իրենց և այլ մարդկանց փրկության համար, իսկ իրենք եթե խիզախեն, օրինակ, հասարակության մեջ ավելի ցինիկ, լկտի կերպով հանդես գան, իշխանությունների վրա ճնշում գործադրեն՝ իրենց «իրավունքներն» ամրագրող օրենքների ընդունմանը հասնելու համար և այլն, մինչդեռ իրենց խիզախելը նշանակելու է ավելի մեծաթիվ մարդկանց հոգևոր ու մարմնավոր կործանում, հասարակության ամլացում, հասարակական բարքերի այլասերում:

Ի վերջո, անդրադառնանք այլասերվածների համաժողովի այս տարվա թեմայի վերջին դրվագին՝ «ես հաղթել եմ աշխարհին»: Այս դեպքում Քրիստոսի՞ն են նկատի ունեցել, թե իրենց… Կարծում ենք, հե՛նց իրենց, քանի որ եթե նրանց, այնուամենայնիվ, հաջողվի իրենց պիղծ համաժողովը մեր սուրբ հողում անցկացնել, Հայաստանում, որն իր առաքելական ճշմարիտ և անսասան հավատքով քրիստոնեության միջնաբերդն է, եթե մեր հասարակությունը չմիավորվի ու միահամուռ դա թույլ չտա, ապա կարելի է ասել, որ «բաստիոնն ընկավ», որ նրանք, այո, հաղթեցին աշխարհին: Որևէ կասկած չունենաք, որ իրենք՝ այլասերվածները, հենց այդպես են համարելու: Արդեն պարզ է համաժողովի բուն նպատակը, որը մատնում է հատուկ նպատակով ընտրված ու միաժամանակ կարգախոս հանդիսացող թեման:

Նշվածը, սակայն, համաժողովի միակ նպատակը չէ, մյուս նպատակները չկրկնենք, քանի որ դրանք արդեն ներկայացրել ենք մեր նախորդ հրապարակմամբ:
Դիտելով այլ երկրներում այլասերվածների շքերթների ժամանակ տեղի ունեցած բախումները պատկերող տեսանյութերը, հասկանում ենք, որ այսպես է ժողովուրդն իշխանություններին ու պետությանն իրեն թշնամի համարում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Մանավա՛նդ, դեռ փաստացի պատերազմի մեջ գտնվող մեր երկրում գնալն այսպիսի սադրիչ քայլերի (խոսքս վերաբերում է համաժողովի և այլասերվածների հնարավոր շքերթի դրսի ու ներսի նախաձեռնողներին, կազմակերպիչներին ու նրանց հովանավոր «իրավապաշտպաններին»), ոստիկանությանն էլ հրահանգել այլասերվածների «իրավունքներն» ապահովել (խոսքս վերաբերում է իշխանություններին)՝ հավասարազոր է լինելու ազգային ու պետական դավաճանության, ում կողմից էլ այն լինի՝ նախկինների թե ներկաների։

Այս ամենի պայմաններում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ չի հայտարարում Հայաստանում ս. թ. նոյեմբերի 15-18-ին նախատեսված հիշյալ համաժողովի անցկացման անթույլատրելիության մասին: Մի՞թե ուզում է այն, ինչ արդեն տեղի է ունեցել Կիևում, Թբիլիսիում և այլուր (այլասերվածների և հասարակության նորմալ, բարոյական մեծամասնության բախումներ, վիրավորներ, ոստիկանության ուժային միջամտություն, ձերբակալություններ, քրեական գործեր, խայտառակություն): Մի՞թե այս ամենից չպետք է դասեր քաղել, և դասեր քաղողներից առաջինը հենց ինքը չպետք է լինի որպես երկրի ղեկավար: Ակնհայտ է, որ «թավշյա հեղափոխությունից» Արևմուտքում և Հայաստանում ոմանք «դուխ» են առել…

Առանձնապես հույսեր չկան, որ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կհայտարարի հիշյալ համաժողովի անցկացման անթույլատրելիության մասին: Ինչո՞ւ։ Այս հարցի պատասխանը տալու, այն ընթերցողների համար հասկանալի դարձնելու նպատակով, վերլուծաբար ներկայացնենք հոկտեմբերի 24-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի պատասխան-արձագանքը համաժողովի ու դրան հաջորդելիք այլասերվածների հնարավոր քայլերթի առնչությամբ Ազգային ժողովում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի բարձրացրած հարցին ու խնդրանքին:

«Ես կարծում եմ, որ մենք էս պրոբլեմատիկան քննարկելիս, պետք է, բացի մեր վերաբերմունքն արտահայտելը, մի հատ հասկանանք՝ սա մեզ համար պրոբլե՞մ ա, թե՞ պրոբլեմ չի: Եվ սա եթե մեզ համար պրոբլեմ ա, ո՞նց ենք վերաբերվում էդ պրոբլեմին»:
Պարզվում է, Փաշինյանը լինելով նույնիսկ երկրի վարչապետ, դեռ չի հասկացել՝ «սա մեզ համար պրոբլե՞մ ա, թե՞ պրոբլեմ չի»: Մեղմ ասած, շա՜տ տարօրինակ է։ Ի վերջո, եթե «պրոբլեմ» (հայերեն՝ հիմնախնդիր, չէ, այդ ո՞ր «պրոբլեմատիկան» է նա քննարկում կամ պատրաստվում քննարկելու պատգամավորների հետ։

«Իսկ հարցը հետևյալն ա.- շարունակեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:- Մենք ընդունու՞մ ենք, որ Հայաստանում և աշխարհի ցանկացած երկրում կան մարդիկ, ովքեր ունեն ոչ ավանդական սեռական կողմնորոշում, ընդունու՞մ ենք, որ կան էդ մարդիկ: Եթե ընդունում ենք, որ կան, իսկ ընդունել-չընդունելիս ելնելու ենք էն փաստից, որը կա՞, թե՞ ելնելու ենք մեր ցանկություններից (այս հարցադրումն ակնհայտ դատարկաբանություն կամ ավելորդաբանություն է, որովհետև եթե ընդունում ենք, որ կան, ուրեմն պարզ է, որ ելնելու ենք այն փաստից, որը կա.- Ա. Հ.): Եթե կան էդ մարդիկ, մենք ի՞նչ ենք անում էդ մարդկանց, ի՞նչ վերաբերմունք ենք ցույց տալիս: Սովետական Միության մեջ պարզ էր ամեն ինչ. Քրեական օրենսգրքում գրված էր հոդված, եթե պարզվում էր, որ մարդը էդպիսին ա, տանում էին, բանտ էին նստացնում: Սա հարցի շատ կոնկրետ լուծում ա և վերաբերմունք ա, և այլն: Դրանից առաջ կախաղան էին հանում, գնդակահարում էին և այլն, և այլն, և այլն: Հիմա էսօր մենք ի՞նչ ենք անում: Ես ձեզ անկեղծ ասեմ. ինձ համար, որպես վարչապետ, և մեր կառավարության համար ինչքան էդ թեման քիչ բարձրանա, էնքան լավ, որովհետև դա գլխացավանք ա, հեսա կեսը կասեն՝ աաա՜, սրանք բաների պաշտպան են, մյուս կեսը կասի՝ իրավունքների խախտող են, էն մյուս կեսը երևի կասի՝ խարխլում են մեր ավանդական ընտանիքի հիմքերը և այլն, և այլն, և այլն: Բա՛յց, մենք բոլորով, ոչ միայն կառավարությունը, պետք է հասկանանք ինչ ենք անում, եկեք որոշենք՝ ինչ ենք անում, եկեք որոշենք՝ մենք Քրեական օրենսգրքում հոդվա՞ծ ենք ավելացնում, եկեք որոշենք՝ մենք էդ մարդկանց բոլորին հավաքում ենք, Հայաստանից դու՞րս ենք անում, եկեք որոշենք՝ մենք իրենց գոյությունը, որպես էդպիսին, ընդունում ենք, որ կան էդպիսի՞ն, թե՞ ասում ենք՝ գիտեք ինչ, քարոզչություն մի տարեք, էսպես ասած, ձեր համայնքն ընդլայնելու և ուրիշներին ներգրավելու և… Չգիտեմ… Չգիտեմ… Սա շատ լուրջ հարց ա, որովհետև ես մտածում եմ, որ մեր կառավարությունը դեռ ինչ-որ ձևով այս հարցից բան կանի՝ ձևեր կա, կխուսափի: Բայց, չգիտեմ, տասը, թե 20, թե 30 տարի հետո անխուսափելիորեն լինելու է մի կառավարություն, որը առերեսվելու է այս պրոբլեմի հետ, և այդ կառավարությունն այդ օրը պետք է որոշում կայացնի՝ ինքը տանկերը հանում ա, բոլորին տրորում ա, գնդակահարու՞մ ա, թե՞ ինքը ճանաչում է էդ մարդկանց գոյությունը Հայաստանի Հանրապետությունում»:

Քանի որ Փաշինյանը դեռ չի հասկացել կամ այդ առումով անհանգիստ է, միանգամից ասենք, որ սիրտը տեղն ընկնի. այո, մենք ընդունում ենք, որ Հայաստանում, ինչպես աշխարհի երևի ցանկացած երկրում, կան մարդիկ, ովքեր ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մեղմ բնորոշմամբ, «ունեն ոչ ավանդական սեռական կողմնորոշում», իսկ եթե ավելի պարզ ասենք՝ այլասերված են, Աստծո ու բնության կարգից շեղվածներ, սոդոմական կործանման ճանապարհը թեկուզ չհասկանալով ընտրածներ: Իրականությունը, ցանկանաս թե չցանկանաս, չես կարող չընդունել, հետևաբար ավելորդ հարցադրմամբ պետք չէ պատգամավորների և հասարակության ուշադրությունը շեղել:

Պատասխանենք վարչապետի պաշտոնակատարի հաջորդ հարցին. «Եթե կան էդ մարդիկ, մենք ի՞նչ ենք անում էդ մարդկանց, ի՞նչ վերաբերմունք ենք ցույց տալիս»: Ոչ մի բան էլ պատգամավորները չեն պատրաստվում անելու այդ մարդկանց. ո՛չ Քրեական օրենսգրքում նրանց այլասերվածությունն արտահայտղ արարքները պատժելու համար հոդված են ավելացնելու, որպեսզի նրանց տանեն- նստացնեն, ո՛չ այդ մարդկանց բոլորին հավաքելու, Հայաստանից դուրս հանելու առաջարկ են ներկայացնելու, ոչ էլ, առավել ևս, առաջարկելու են կախաղան բարձրացնել, տանկերը հանել, բոլորին տրորել կամ գնդակահարել: Պատգամավորներն առայսօր առհասարակ նման հարց չեն բարձրացրել ու չեն էլ պատրաստվում բարձրացնելու, ընդհանրապես նման մտադրություն չունեն, հետևաբար երբ Փաշինյանը դարձյալ ավելորդաբար խոսեց այս մասին, դժվար է այլ եզրակացություն կատարել բացի նրանից, որ վարչապետի պաշտոնակատարն այդ հնարքով դարձյալ նպատակ ունի պատգամավորների և հասարակության ուշադրությունը շեղելու բուն խնդրից, պատգամավոր Գևորգ Պետրոսյանի բարձրացրած հարցից:

Խնդիրը մեկն է, որը չնայած ԶԼՄ-ներում այդ խնդիրը ներկայացնող բազմաթիվ հրապարակումներին, Փաշինյանը չտեսնելու կամ չհասկանալու է տալիս: Բայց ոչինչ, առանձնապես չտեսնողների կամ չհասկացողների համար չենք ծուլանա ևս մեկ անգամ կրկնել՝ անհրաժեշտ, նույնիսկ խիստ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությունում օրենսդրորեն արգելել միասեռականությանը և այլասերվածության մյուս դրսևորումներին մարդկանց աչքը, միտքն ու հոգին ընտելացնելու, այդ առումով եղած կարծրատիպերը կոտրելու, ուրիշներին ներգրավելու միջոցով ԼԳԲՏ-ների համայնքն ընդլայնելու կամ այլ նպատակով այլասերվածության ուղղակի և անուղղակի քարոզչությունը՝ լինի դա ԶԼՄ-ներով, հասարակական միջավայրում սոցիալական գովազդներով, թե այլ կերպ:
Անհրաժեշտ է նաև օրենսդրորեն արգելել այլասերվածի կամ այլասերվածների կողմից երեխայի որդեգրումը, այլասերվածների ամուսնության պաշտոնական գրանցումը, կրթական, դաստիարակչական հաստատություններում ու պետական բարձր պաշտոններում նրանց նշանակումը: Մե՞ծ բան է մեր հասարակության գերակշիռ մեծամասնության ու պատգամավորների ուզածը Փաշինյանից, կառավարությունից, ՀՀ իշխանություններից։
Անշուշտ, մեծ բան չէ, բայց դժվար է այդ ամենն ակնկալել Փաշինյանից՝ մի մարդուց, ով իր կնոջ հետ ռեստորանում սեղան է նստել ու բաժակ խփել աշխարհահռչակ միասեռական Էլթոն Ջոնի հետ, ով, չհրաժարվելով լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսվեստիտների իրավունքների պաշտպան, այլասերվածների միջև պիղծ կապերը սիրո և անկախ ինքնության դրսևորում համարող կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանի, դարձյալ այլասերվածների իրավունքների պաշտպան նրա ամուսնու՝ Ատոմ Էգոյանի աջակցությունից, «թավշյա հեղափոխության» օրերին Խանջյանի և Էգոյանի բարոյական աջակցությունն ունենալու համար, նրանց Հայաստան է հրավիրել, իսկ «թավշյա հեղափոխությունից» հետո, սեպտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության անձնագրեր հանձնել նրանց:

Ավելին, դժվար է պատգամավորների, մեր հասարակության գերակշիռ մեծամասնության (առնվազն 98 տոկոսի) հիշյալ ցանկությունների, պահանջների կատարումն ակնկալել ՀՀ վարչապետի պաշտոնակատարից, ով դեռ վարչապետի պաշտոնում իր տեղակալ է նշանակել այլասերվածների իրավունքների մեկ այլ պաշտպանի՝ Տիգրան Ավինյանին: Վերջինն այդ պաշտոնը ստանձնելուց որոշ ժամանակ առաջ, մի քննարկման շրջանակում անդրադառնալով այլասերվածների խնդրին, ասել է. պետք է աշխատանքներ տանել, որպեսզի քայլ-քայլ գանք մի իրավիճակի, երբ «Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր քաղաքացի պաշտպանված կլինի օրենքով, Սահմանադրությամբ, և կունենա հնարավորություն, այսինքն՝ բոլորը կունենան հավասար հնարավորություններ, բոլոր խմբերը»:

Ընդգծենք, որ Ավինյանի այս խոսքը պետք է նկատի ունենալ համատեքստում, քննարկման բուն թեմայի շրջանակում: Բոլոր խմբերը, նշանակում է նաև՝ ԼԳԲՏ-ները, ձեզ հայտնի ու գուցե նաև անհայտ բոլոր այլասերվածները, ըստ Ավինյանի, պետք է ունենան հավասար հնարավորություններ, այսինքն` նաև քարոզչության իրավունք, երեխա որդեգրելու հնարավորություն և այլն: Սա խայտառակություն է, ավելին՝ զարհուրելի։ Վերոնշյալ խնդրի առնչությամբ Փաշինյանի վարքից, վերաբերմունքից բնավ պետք չէ զարմանալ, քանի որ Հայաստանում միասեռականության պաշտպաններից ու քարոզիչներից ոմանք հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար կազմում և հոգաբարձուների խորհրդում էին և են։

Ավելին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի վարչության անդամ է Նիկոլ Փաշինյանը, ներկայիս Ազգային ժողովի ընտրություններից առաջ պատասխանելով մի հարցման, գրավոր հայտնել է, որ Հայաստանում այլասերվածները նույնպես պետք է ունենան այն բոլոր, այն նույն իրավունքները, ինչ սովորական մարդիկ: Ընդգծում ենք՝ այն բոլոր իրավունքները, այսինքն նաև՝ քարոզչության, երեխա որդեգրելու և այլն: Ահա թե մեր ժողովրդի մի մասը (երբեք չշփոթեք ողջ ժողովրդի հետ, որքան էլ Նիկոլը և մյուսները ժողովրդի անունից խոսեն) ու՛մ է բերել իշխանության: ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից առաջ հարկ է լա՛վ մտածել։

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Աղբյուրը՝ irates.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով