Նախընտրական պայքարը չպետք է վերածվի սև ու սպիտակի, քաղաքական ուժերը պետք է «Իմ քայլը» դաշինքին այլընտրանք ներկայացնեն. Թ. Պողոսյան (տեսանյութ)

Այնպիսի ժամանակահատված է եկել, որ մեր առաջ դրված է մեծ մարտահրավեր՝ արդյո՞ք մենք նոր մշակույթ ենք ձևավորում, թե՞ փորձում ենք կրկնել հինը:

Լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը, ով շեշտեց, որ թեև դեռևս պաշտոնապես հայտարարված չէ, բայց նախընտրական շրջանում ենք: Թևան Պողոսյանի խոսքով՝ վերջին մի քանի օրը հետևելով լրատվական դաշտին՝ հույս է ծագում, որ քննարկվելու են տեսլականները, ծրագրերը, թիմերի ունակությունները:

«Պետք է ապահովել, որ նախընտրական պայքարը չվերածվի սև ու սպիտակի, այլ ամեն ուժ գա, ներկայացնի իր անելիքները և բացատրի, թե ինչպես է այսօրվա իրավիճակից հասնելու տեսլականին»,-ասաց նա: Պողոսյանը նշեց, որ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հին ԸՕ-ով, քանի որ նոր ԸՕ-ի նախագիծը չընդունվեց, որտեղ կային դրույթներ, որոնց կիրառման համար ոչինչ չի խանգարում, ինչպես օրինակ դեբատներ անցկացնելու պահանջը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Բոլորը հայտարարում են՝ երկրորդ, երրորդ տեղերի համար ենք պայքարելու, բայց կարելի է ասել չէ՞, որ նոր մշակույթ է ձևավորելու, և պետք է բաց քննարկման դաշտ տանել՝ մշակութային, կրթության դաշտի, երիտասարդության, քաղաքականության մասին քննարկում լինի: Ես շատ ուրախ կլինեմ, որ արցախյան հարցի քննարկում լինի, և կարևոր է՝ անպայման նախընտրական շրջանում քննարկենք, իմանանք՝ ում ենք ձայն տալու և ինչի համար»,-ասաց նա:

Բացի այդ՝ Թևան Պողոսյանի խոսքով՝ կարևոր է՝ ամենքի մոտ գիտակցություն լինի, թե խորհրդարանն ինչի համար են ընտրում. «Արդյո՞ք սա ժամանակավոր է, թե՞ հակառակը պետք է մի անգամ ընտրել այնպիսի ԱԺ, որ հինգ տարի ցիկլով աշխատի և դառնա մեր կյանքի մշակույթը»:

Խոսելով քաղաքական ուժերի խորհրդարան մտնելու հնարավորությունների մասին՝ նշեց, որ եթե նոր մշակութային գիտակցությամբ գործեն, ապա այն ուժերը, որոնք այս փոփոխությունների ճանապարհին կկարողանան իրենց տեսակետը տեղ հասցնել, իրենց թիմով վստահությամբ քայլեն առաջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Քաղաքական ուժերի խնդիրներն այսօրվա դրությամբ բաժանվելու են երեք մասի՝ մեկ, որը հասկանալի է, որ ինչ-որ չափով կա էյֆորիայի ֆոնը, շատերն ուղղակի ունեն մեծ վստահություն Նիկոլ Փաշինյանին, այնպես որ «Իմ քայլը» դաշինքն, իհարկե, անցնելու է և լինելու է խորհրդարանում, քանի տոկոս՝ կարևոր չէ, դրա մասին անիմաստ է նույնիսկ քննարկել:

Մնացած ուժերի համար դաշտը պետք է այնպիսին լինի, որ այն այլընտրանքը ներկայացնեն, որ ունենան իրենց ընտրողին: Եթե ինքը չի ներկայանալու, որ այլընտրանք է իսկապես, եթե ինքն իր առանձին մոդելը չունի, և ես չունեմ ինչ-որ մի բան համեմատելու, այդ ժամանակ պարզապես աշխատում է, իմ պատկերացմամբ, ազգային ընկալումը՝ մենք սիրում ենք ուժեղներին, ուժեղի կողքը լինենք ու միշտ խղճում ենք, ովքեր ամենաթույլն են:

Այս պարագայում ես վախենում եմ՝ քաղաքական ուժերն օգտագործեն նրան, ում «Իմ քայլն» ամենաշատը կքննադատի, կարող են որոշակի ձայներ ստանալ, քանի որ կլինեն մարդիկ, որ կխղճան»,-ասաց նա և նշեց, որ այդ սև ու սպիտակ քարոզից դուրս գալու խնդիրն է:

 

tert.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով