«Միջնորդության կարիք չենք տեսնում».Պեսկով

Загрузка...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արգենտինա մեկնելուց առաջ լրագրողների հետ զրուցում անդրադարձել էր Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպից հետո ռուս-ուկրաինական լարվածությանը։

Էրդողանը, նշելով, որ Թուրքիան լավ հարաբերություններ ունի, թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի հետ, ասել էր.

«Ինչպես գիտեք, Պուտինի հետ հեռախոսազրույցի գլխավոր թեման եղել է ռուս-ուկարինական կոնֆլիկտը։ Քննարկվել է, թե ինչ կարելի է անել այդ հարցում և արդյո՞ք Թուրքիան կարող է ստանձնել միջնորդի դեր։ Միջնորդության վերաբերյալ հարցը քննարկվել է երկու կողմերի հետ էլ։ Թե՛ Պուտինի, թե՛ Պորոշենկոյի հետ կայացած հեռախոսազրույցների ժամանակ, երկու կողմից էլ մեզ որոշ պահանջներ ներկայացվեցին, և այդ պահանջները քննարկվելու են Արգենտինայում Պուտինի հետ կայանալիք հանդիպման ժամանակ»։

Էրդողանի այս հայտարարությանն արձագանքել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Մոսկվան շնորհակալ է նրանցից, ովքեր պատրաստակամ են նվազեցնել այն լարվածությունը, որը հրահրվել է Ուկրաինայի կողմից։ Սակայն մենք միջնորդության կարիք չենք տեսնում։ Նրանք ովքեր ցանկանում են աջակցել և ունեն նման հնարավորություններ, կարող են օգնել գործընթացին՝ Կիևի նկատմամբ ճնշում գործադրելով»,- ասել է Պեսկովը։

 

 

Աղբյուր`    Haberturk

Նմանատիպ նորություններ

Լիլիթ Մակունցի համար ԱԺ-ն նոր «Տոյոտա Քեմրի» է գնե... «Լիլիթ Մակունցի համար ԱԺ-ն նոր «Տոյոտա Քեմրի» է գնել, նա չի ցանկացել Վահրամ Բաղդասարյանին սպասարկող մեքենան իրեն սպասարկի, իսկ հանձնաժողովի նախագա...
Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ «Սյունիքի Զանգեր»-ի հատ... Արդեն մի քանի ժամ է՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Սյունիքի Զանգեր» կոչվող հատվածում ճանապարհի գետնաբքի պատճառով մի քանի կիլոմետրան...
«Ցեղասպանության դատապարտման հարցում մեր խորհրդարան... Չորս տարի առաջ այսօրը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ԵԽԽՎ պատվիրակները գրավոր հայտարարություն տարածեցին՝ հիշատակի տուրք մատու...
Դանիայի ամենահարուստ մարդու զավակները՝ Շրի Լանկայի... Asos ընկերության սեփականատեր Անդերս Հոլչ Փովլսենը, ով համարվում է Դանիայի ամենահարուստ մարդը, հայտարարել է, որ իր երեք երեխաները մահացել են Շրի Լա...
Զելենսկին դարձավ Ուկրաինայի նախագահ... Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընտրողների 75.8% -ը քվեարկել է Զելենսկու, իսկ  24.2%-ը՝ երկրի ներկայիս ղեկավար Պորոշենկ...
Փլուզվել է Սյունիքի մարզի Խդրանցի եկեղեցին... Սյունիքի մարզի Կապան համայնքի Խդրանցի եկեղեցին այսօր փլուզվել է: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է օգտատեր`  Հայֆիլմի Վերածնունդ Նախաձեռնությո...
Շրի Լանկայում որոտացած պայթյունների հետևանքով զոհե... Այսօր Շրի Լանկայում որոտացած պայթյունների հետևանքով առնվազն 207 մարդ է զոհվել, որոնց շարքում առնվազն 30 օտարերկրացի կա: Տուժածների...
Ոչ ՛մարիխուանայի քարոզին և օրինականացմանը.Վահան Բա... https://web.facebook.com/events/470526997088347/470830470391333/?notif_t=admin_plan_mall_activity¬if_id=1555800106318153 Միացեք՛ մեզ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...