Միաժամանակ լինելու եմ նաեւ ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության ղեկավարը

Սիրելի հայրենակիցներ,

Հայտնում եմ ձեզ, որ պատիվ ունեմ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից մասնակցելու գալիք խորհրդարանական ընտրություններին եւ առաջադրվելու որպես թեկնածու թիվ 4 ընտրատարածքում, որն ընդգրկում է մայրաքաղաքի Էրեբունի, Կենտրոն, Նուբարաշեն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանները։

Միաժամանակ լինելու եմ նաեւ ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության ղեկավարը։

Վստահ եմ, որ նոր խորհրդարանում ՀՀԿ խմբակցության կազմում իմ գիտելիքները, փորձը, սկզբունքայնությունը եւ վճռականությունը կարող են շարունակել ծառայել Հայաստանին եւ ժողովրդին։

Այս տարիների ընթացքում ձեռքբերված հմտությունները, գործած սխալների դասերը, հարված պահելու բնավորությունս, թիմիս անդավաճան մնալու հաստատակամությունը, Հայաստանի ազգային շահերը դրսում անմնացորդ հետապնդելու ծառայությունը, կրթության բնագավառում իրականացված եւ քաղաքական խիզախություն պահանջող բարեփոխումները ինձ տալիս են այս ամրություն ՝ դիմելու ձեզ եւ ապավինելու մեր քաղաքացիների վստահությանը։

Շնորկահալ կլինեմ ցանկացած աջակցության համար։

Հարգանքով՝ Արմեն Աշոտ

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով