Մեծ եղեռնով հասցնելով ամենամեծ հարվածը, մեզ մեկուսացրին մի փոքր քարակույտի վրա, որ շնչահեղձ լինենք ու ոչնչանանք

հայի գենետիկ կոդը հազարամյակներ շարունակ սարսափի մեջ են պահում մեր թշնամիներին։ Նրանք երկար են պատրաստել մեզ ոչնչացնելու ծրագիրըՀայն ու ։

Մեծ եղեռնով հասցնելով ամենամեծ հարվածը, մեզ մեկուսացրին մի փոքր քարակույտի վրա, որ շնչահեղձ լինենք ու ոչնչանանք։ Սակայն սովետական, հատկապես ստալինյան տարիները խառնեցին մեր թշնամիների ծրագրերը, մեր ազգի ոչնչացումը հետաձգվեց որոշ ժամանակով։ Ստալինին սպանելուց հետո, մեր թշնամիները շարունակեցին գրոհը։

Հետստալինյան ժամանակաշրջանում էր որ հայաթափվեց Նախիջևանն ու նույն վտանգի տակ էր հայտնվել Արցախը։ Սակայն Արցախյան հերոսամարտը կրկին խառնեց մեր թշնամիների ծրագրերը։ լտպ-ի միջոցով ամեն ինչ արեցին կասեցնելու մեր զինված ուժերի առաջխաղացումը, ոչնչացրին երկրի արդյունաբերությունն ու փորձում էին հանձնել Արցախը։ Բարեբախտաբար չստացվեց։ Ժողովուրդը միահամուռ ոտքի ելավ ու կասեցրեց այդ հրեշավոր դավադրությունը։ Երկրի ղեկավարներ դարձած ռուսամետ ուժերը որոշ ժամանակով հետաձգեցին Արցախը հանձնելու մեր թշնամիների ծրագիրը։ Նիկոլին իշխանության բերելով, մեր թսնամիները դարձյալ փորձում են խեխդել ու ոչնչացնել մեզ՝ կրկին վեր են հանել Արցախը հանձնելու խոսակցությունները, նիկոլի բերանով ժողովրդին նախապատրաստում են Իրանի հետ սահմանը փակելու իրողությանը։ Մեզ լրիվ մեկուսացնելով ու պահելով պաշարման մեջ փորձում են արնաքամ անել ու ցրել աշխարհով մեկ։

Ինչ կարող ենք անե՞լ։ Նախ հասկանալ այս ամենը։ Մարդ չի իմանա ինչ անի, եթե չգիտի, թե իր դժբախտությունները որտեղից են գալիս։ Տգիտությունն ամենամեծ չարիքն է, չարիքների աղբյուրը։ Մինչև հասցնում ես բան բացատրել, մեր թշնամիները մի նոր որոգայթ են սարքում, ու անտեղյակ մարդիկ սկսում են հույսեր փայփայել, թե արդեն լավ է լինելու։ Ոչինչ էլ լավ չի լինելու քանի դեռ չենք հասկացել, թե որն է մեր դժբախտությունների պատճառը, որտեղից են գալիս մեր աղետները, ինչ է թաքնված որևէ քաղաքական գործչի այս կամ այն ճառի կամ նախադասության տակ։

Դավիթ Միրզոյանի ֆեյսուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով