ՀՀ ՊՆ Հայտարարություն

ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն զինված ուժերի սահմանամերձ զորամասերում` ավագ հրաձիգ, հրաձիգ, դիպուկահար, նռնակաձիգ, նշանառու /ականանետի/, ավագ վարորդ /B,C,D/, վարորդ /B,C/, ավագ խոհարար, խոհարար և դիզելավար-էլեկտրամեխանիկ մասնագիտություններով:

ՀՀ  զինված ուժերի շարքային կազմի պայմանագրային զինծառայողների համալրումն իրականացվում է «Զինվորական ծառայության  ևզինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Պայմանագրային զինվորական ծառայության անցնելու համար կարողեն դիմել նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն չանցած և պահեստազորում հաշվառված արական սեռի և, անկախպահեստազորում հաշվառված լինելու հանգամանքից, իգական սեռի մինչև 36 տարեկան քաղաքացիները:

Պայմանագրային զինվորական ծառայության չի կարող ընդունվել քաղաքացին, ով.

  • օրենքի խախտումով չի անցել պարտադիր զինվորական ծառայություն,
  • ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, կամ ունի չհանված կամ չմարված դատվածություն,
  • ով առողջական վիճակի պատճառով պիտանի չէ զինվորական ծառայության համար:

Պայմանագրային զինվորական ծառայության անցնելու համար պետք է դիմել համապատասխան զորամասերի հրամանատարությանը կամտարածքային զինկոմիսարիատներ: Պայմանագրային զինծառայության անցնելու պահանջներին համապատասխանելու դեպքում«Զինվորական ծառայության  և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով քաղաքացու հետ կնքվում էպայմանագիր`երեք տարի ժամկետով:

Պայմանագրային զինծառայողն իրավունք ունի օգտվելու  ՀՀ օրենսդրությամբ զինծառայողների համար նախատեսված բոլորարտոնություններից, երաշխիքներից և փոխհատուցումներից: Շարքային կազմի պայմանագրային զինծառայողի միջին աշխատավարձըկազմում է 105 հազար ՀՀ դրամ /առանց եկամտահարկի/: Մարտական հերթապահությամբ պայմանավորված` պայմանագրայինզինծառայողներին տրվում է նաև մինչև 60 հազար ՀՀ դրամ հավելավճար:

Առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել տարածքային զինկոմիսարիատներ:

Նմանատիպ նորություններ

Շիրխանյանի բաց նամակի հետքերով.Գարեգին Պետրոսյան... Երեկ համացանցում հայտնվեց պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի բաց նամակը ուղղված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Նման ...
«Ուրալյան ավիաուղիները» դեպի Երևան չվերթներ իրական... «Armeniasputnik»-ի տեղեկացմամբ, «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը չեղարկել է 67 ուղղություններով չվերթեր իրականացնելու թույլտվությունը։ Այդ...
Առաջարկում եմ՝ Հանրապետության հրապարակը հռչակել Նի... ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով , ֆեյսբուքյան էջում անդրադառնալով ապրիլի վերջին շաբաթ օրը ՀՀ քաղաքացու օր հռչակելու՝ կառավարության որոշմանը․ «Փաշ...
Առաջնայինը մեր հանրության, մեր քաղաքացու գնահատանք... Մեր վարչությունը 25 տարեկան է Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը 25 տարեկան է. քառորդդ...
Քոչարյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարա... ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դա...
Դադարեցվել է որոշ դեղամիջոցների շրջանառությունը... Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության «Բ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով