Հիասթափեցնեմ Արարատ Միրզոյանին և նրա «շեֆին»․ մենք լինելու ենք խորհրդարանում․ Շարմազանով

«Նիկոլ Փաշինյանը հավանաբար հասկացավ, որ իր մոտ տնտեսություն զարգացնելը, երկիր կառավարելը վատ է ստացվում կամ ընդհանրապես չի ստացվում եւ որոշեց զբաղվել հարազատ գործով՝ քայլերթեր կազմակերպելով», — ԱԺ–ում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, նման կարծիք է հայտնել ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։

«Այս ամիսների ընթացքում ակնհայտ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության անդամների մոտ ավելի լավ ստացվում է քայլել եւ միտինգներ կազմակերպելը, քան տնտեսությունը զարգացնելը եւ աշխատատեղեր ստեղծելն ու ներդրումներ բերելը: Ում մոտ ինչը լավ է ստացվում,  պետք է դրանով զբաղվի։ Հավանաբար պարոն վարչապետն էլ հասկացավ, որ իր մոտ տնտեսություն զարգացնելը, երկիր կառավարելը վատ է ստացվում կամ ընդհանրապես չի ստացվում, եւ որոշեց զբաղվել հարազատ գործով՝ քայլերթեր կազմակերպելով: Հուսով եմ՝ մի օր ինքն ամբողջությամբ կզբաղվի քայլերթեր կազմակերպելով, իսկ կառավարության գործը կտա ավելի պրոֆեսիոնալ գործիչների»,–ասել է Շարմազանովը։ Հարցին՝ իսկ ՀՀԿ-ի մոտ ի՞նչն է լավ ստացվում, Շարմազանովը կարճ է պատասխանել՝ «ժամանակը բոլորի պատասխանը կտա»։

Անդրադառնալով «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հայտարարությանը, ըստ որի՝ Փաշինյանը մարզեր այցելելով վարչական ռեսուրսի չարաշահում է անում, Աժ ՀՀԿ–ական փոխխոսնակը համաձայնել է, որ Փաշինյանը չարաշահում է վարչական ռեսուրսը, խախտում է ԸՕ–ն, ինչի հետ կապված ՀՀԿ–ն հայտարարությամբ է տարածել.

«Այն, ինչի համար Փաշինյանը եւ նրա կառավարության անդամները քննադատում էին ՀՀԿ կառավարություններին, մենք տեսնում ենք, որ ավելի մեծ թափով՝ եւ ոչ միայն վարչական ռեսուրսի հետ կապված, իրականացնում է ինքը: ԿԸՀ-ն պիտի իրականացնի ճիշտ որոշում, որը բխում է Սահմանադրությունից: Պետք է օրենքով սահմանված կարգով հստակ գործողություններ իրականացվեն»,-ասել է Շարմազանովը։

Աժ փոխխոսնակն անդրադարձել է նաև Արարատ Միրզոյանի՝ Արմեն Աշոտյանին ուղղված հորդորին, ըստ որի՝ առաջարկում էր իր հրաշալի ճարտասանությունը, հռետորաբանությունը հարմարեցնել գրավոր տեքստին՝ նկատի ունենալով, որ վերջինս շուտով զրկվելու է խորհրդարանում ելույթ ունենալու իրավունքից, Շարմազանովն ասել է.

«Պետք է հիասթափեցնեմ Արարատ Միրզոյանին եւ նրա «շեֆին», որոնք ջանում են, որ մենք չլինենք էս պառլամենտում: Ասեմ, որ մենք լինելու ենք խորհրդարանում, որովհետեւ ունենք բազմաթիվ աջակիցներ, դրանում կհամոզվեք դեկտեմբերի 9-ին, երեկոյան, երբ տեսանկարահանեք արդյունքները»,–եզրափակեց նա։

24news.am

Նմանատիպ նորություններ

Կամ վարչապետը պետք է պատասխանատվության ենթարկվի, կ... Կամ վարչապետը պետք է պատասխանատվության ենթարկվի նախկին նախագահի բարի համբավը, նաև պետական կարևորագույն ինստիտուտը վարկաբեկելու համար, կամ նախկին նախագ...
Կոտայքի մարզպետը եթե չգիտի ասեմ,որ ձեր մարզում նոր... Կոտայքի մարզպետը եթե չգիտի ասեմ,որ ձեր մարզում նոր զիբիլանոցա ուզում բացվի: Աշխարհագրական կոորդինատներն են Գեղադիր և Ողջաբերդ գյուղերի արանքը: Ավե...
Նարեկ Մալյանի գործով «Ռեստարտի» ևս 4 անդամի մեղադր... Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև տեղի ունեցած դեպքի առթիվ «Ռեստարտ» նախաձ...
Իշխանության վարկանիշը իջնում է անասելի արագությամբ... Մամուլը գրում է,որ ռեֆորմիստները սկսում են բողոքի ակցիաներ:Այո նման քննարկում իրոք եղել է մեր կառույցներում,սակայն այս պահին նման որոշում չկա: ...
«Կարիք չկա Ֆեռարիով իրեն հասնել, որովհետեւ Նիկոլ Փ... Փաշինյանի կառավարումը վերածվել է մեքսիկական սեիալի՝ սելֆի-լայվ-ասուլիս, սելֆի-լայվ-ասուլիս. սա է նրա 11 ամսվա կառավարման բնութագիրը,- Henaran.am -...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով