Հանքեր ձեռք բերելու համար խոշոր կաշառք է տրվել Արամ Հարությունյանին. Սիլվա Համբարձումյան

Գործարար Սիլվա Համբարձումյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց, որ խոշոր կաշառք է տվել «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին:

«Հանքեր ձեռք բերելու համար է կաշառքը տրվել: Հանքերը ձեռք բերեցինք և անմիջապես զրկեցին: Դա եղել է 2008 թ.-ին, այդ ժամանակ կաշառք տալու համար պատիժ չէր նախատեսվում, այդ օրենքն ուժի մեջ է մտել 2011 թ.-ից: Մինչև այս հեղափոխությունը ՀՀ-ում առանց կաշառքի որևէ հարց չի լուծվել, բոլորդ էլ տեղյակ եք»,- նշեց նա:

Ս. Համբարձումյանը հայտնեց, որ գումարը փոխանցել է Արաքս Դիլանյանի հաշվին, վերջինն էլ՝ Արամ Հարությունյանի ազգականների, ընկերների հաշիվներին. «Արամ Հարությունյանի «կռիշն» էլ ծակվեց»,- նկատեց Սիլվա Համբարձումյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարել էր, որ 3-րդ հանրապետության ամենախոշոր կաշառքի դեպքն է բացահայտվել. «ԱԺ պատգամավորի նկատմամբ կա գործ, որն արդեն 100 տոկոսով ապացուցված է: Արդեն երկու ամիս մենք մեր ձեռքի տակ ունեցած մի թղթի պաշտոնական պատասխանին ենք սպասում, որ օրը ստացանք, նախաձեռնություն է լինելու այդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ»,- ասել էր Ն. Փաշինյանը:

tert.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով