«Հանրապետության առողջապահության համակարգի մարտահրավերները»

«Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա»-ի նախաձեռնությամբ, նոյեմբերի 10-ին      «Քաղաքացիական գիտակցություն» ազատական հասարակական կազմակերպության գրասենյակում, տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի մարտահրավերները» խորագրով կլոր սեղան քննարկումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միջոցառման բանախոսներն էին «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, բժիշկ-ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը, «Թիվ 2 բուժմիավորման» թերապիայի բաժանմունքի ղեկավար Լամարա Մանուկյանը, բ.գ.դ., պրոֆեսոր Գարիկ Աղաբեկյանը, ժողովրդագրության և առողջապահության քաղաքականության մասնագետ Գոհար Ջրբաշյանը, ԴԱՆ միության տնօրեն Սամվել Զաքարյանը: Քննարկվեցին դեղերի քաղաքականության, էթիկայի խախտումների, մարզային առողջապահության, առողջապահական ոլորտի քաղաքականության, Գարդասիլով պատվաստումներին վերաբերող հարցեր:

Կլոր սեղանին ավարտին, նախաձեռնողներն ու մասնակիցները, առաջիկայում նմանատիպ քննարկումների շարք սկսելու և առողջապահության ոլորտին վերաբերվող կոնկրետ հայտարարություններով ու առաջարկներով հանդես գալու միասին պատրաստակամություն հայտնեցին :

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Ֆոտոլրագրող՝ Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով