Հայ տղաները, նամուսի մեռած մարդիկ՝ կջարդեն-կփշրեն, արյունահեղություն կլինի

«Այսօր ավելի, քան երբեք, Հայաստանում ակտիվանում են այն ուժերը, որոնց թվում է, թե ամեն ինչ կարող են անել։ Վերջերս համացանցում հայտնվել են ազգությամբ հայ տղա-տղաների և աղջիկ-աղջիկների համբույրներ և այլ այլասերված լուսանկարներ, տեսահոլովակներ։

Այդ ամենն իրականացվում է սորոսյան կեղտոտ հիմնադրամի, Մարո Մաթոսյանի և «Փինք Արմենիա» կազմակերպության միջոցով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց փաստաբան Հայկազ Մակարյանը։ Նրա կարծիքով՝ դա վկայում է այն մասին, որ նման տեսանյութեր տարածողները պատկերացում չունեն ՀՀ Սահմանադրության «Խոսքի, մտքի, խղճի ազատության վերաբերյալ» դրույթի մասին. «Իրենց արած այդ գործողությունները հասարակության մեծամասնությունը, որը սթափ է դատում, չի ընդունում այս բարքերը, կարող ենք ըմբոստանալ, և օրենքի երրորդ կետը թույլ է տալիս, որ բացարկ հայտարարենք իրենց։

Նույնը վերաբերում է նաև կրոնին, օրինակ՝ Եհովայի վկաներին։ ԼԳԲՏ-ների քարոզին, այդ ամենի պրոպագանդմանը պետք է պաշտոնապես բացարկ հայտարարվի»։ Փաստաբանը պաշտոնապես հայտարարեց՝ եթե այս ամենը շարունակվի, կանգնելու ենք ապագա սերնդի ծաղկման դեգրադացիայի առջև. «Սահմանադրության 16-րդ հոդվածն ասում է, որ ընտանիքը ՀՀ կորիզն է, ընտանիքի կազմաքանդման ցանկացած մեխանիզմ պետք է ստանա ադեկվատ պատասխան։ Իրենք ասում են, որ ուզում են ընտանիք կազմել, բայց ՀՀ-ում ընտանիք կարող են կազմել միայն տղամարդն ու կինը»։ Նա նշեց, որ կա ազգային անվտանգության խնդիր. «3 միլիոնանոց Հայաստանում այդ ամենը կործանարար կլինի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եթե, Աստված մի արասցե, իրենք սկսեն երեխաների մեջ քարոզեն, համապատասխան բիրտ ուժ եմ կիրառելու ես։ Հայաստանում դա կարող է ճակատագրական սուր հետևանքներ ունենալ, որովհետև այստեղի տղաները, նամուսի մեռած մարդիկ, ոչ միայն կջարդեն-կփշրեն, այլև մեծ արյունահեղություն կլինի։ Արյունահեղությունը կանխելու նպատակով Ռուսաստանը պրոպագանդան քրեականացնող հոդված է ընդունել, մենք էլ պետք է դա ընդունենք։ Այդ մարդիկ թող գնան իրենց համար փակ հավաքներ անեն, կամ թող գնան իրենց եղբայրասեր Ադրբեջան, ինչ ուզում են՝ անեն»։

henaran.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով