Հայաստանում են ռուսական էմիսարները. լուրջ վերապահում ունեն մի քանի անձանց նկատմամբ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսական աղբյուրի փոխանցմամբ, այս օրերին Հայաստանում են ռուսական էմիսարները` եկել են իրավիճակը հասկանալու: ՌԴ-ում մտահոգված են, որ հաջորդ ԱԺ-ում գերիշխելու են արեւմտամետ եւ սորոսական ուժերը, նախ, իհարկե, «Սասնա ծռերը», ապա՝ եվրոպական կողմնորոշում ունեցողները։ Մոսկվան իրեն նետված ձեռնոց է դիտարկում մի քանի անձանց, որոնք առանցքային սորոսականի համբավ ունեն եւ հայտնվել են ՔՊ ցուցակում։

Լուրջ վերապահում ունեն այնպիսի գործիչների նկատմամբ, ինչպիսիք են Դավիթ Սանասարյանն ու Բաբկեն Տեր-Գրիգորյանը (Putin go f*uck yourself շարժման նախաձեռնող), վիրավորված են սորոսական համարվող գործիչների՝ Հովհաննես Հովհաննիսյանի ու Սոս Ավետիսյանի ներկայությունից (վերջինիս երաշխավորել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը)։ Ռուսները ճշտել են, որ Ավետիսյանը 1-2 ամիս առաջ է «դուրս եկել» «Սորոս»-ի ազդեցությունից՝ ԱԺ մտնելու համար»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նորություններ

ՀՀԿ-ն կակտիվանա մեկ ամսվա ընթացքում․«Ժողովուրդ»... Հայաստանի երբեմնի իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, փետրվարի 14-ից հետո այլեւս գործադիր մարմնի նիստ չի անցկացրել: «Հին ու բարի» ժամանակներում, երբ ՀՀԿ...
Արարատի մարզպետը որոշել է իրենով անել Աբրահամյաննե... «Ժամանակ» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը որոշել է իրենով անել Աբրահամյաններին պատկանող բիզնեսները: Հերթում առաջինը Արաքսի ափին...
Կառավարությունն ու տնտեսությունը՝ կոտրած տաշտակի ա... «168 Ժամ»-ը գրում է․ «Հայաստանի ներդրումային դաշտն իշխանափոխությունից անգամ 10 ամիս հետո ուշքի չի գալիս։ Թե իր գործողություններով քաղաքական իշխանո...
Սեղմված գազը կթանկանա՞. «Ժամանակ»... «Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ, որով առաջա...
«Հրապարակ». Շուտով նոր ծխախոտի գործարան կբացվի... «Հրապարակ» թերթը գրում է. «4 օր առաջ ««Իմ քայլը» խմբակցությունում երեկ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ փակ հանդիպումն անցել է բավականին թեժ մթնոլոր...
«Ժամանակ». Նոր փոփոխություն. Կարող են ստանալ ՀՀ քա... «Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է փոփոխություն կատարել Քաղաքացիության մասին օրենքում: Այդ փոփոխությամբ նախատեսվում է հա...
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքում է Արցախում կայացած ԱԽ ... Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է Ստեփանակերտում անցկացված ՀՀ և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը։ Խո...
Տիգրան Ավինյանն ուզում է էներգետիկայի ոլորտը եւս ի... «Ժամանակ» թերթը գրում է. «Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով հայտնի է կառավարման համակարգը իր մտերիմներով համալրելու կարողություններով, որոշել է իրեն...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով