Հայաստանը կարող է դառնալ մանրադրամ. Արմեն Ռուստամյան

Բոլթոնի ասածների տրամաբանությամբ՝ հարցը պետք է լուծի այն իշխանությունը, որի ասածը ժողովուրդը հալած յուղի պես ընդունում

ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը հայտարարել է, թե չի բացառում, որ Արցախի հարցում լինեն նոր առաջարկներ, եւ ունի մտահոգություն, որ իշխանության լեգիտիմությունը արտաքին ուժերը կօգտագործեն Արցախի հարցում լուծման հասնելու համար: «Իրենց խնդիրներն աշխարհքաղաքական են և այդ աշխարհքաղաքական խաղի մեջ Հայաստանը կարող է դառնալ մանրադրամ, դրա ամենակարևոր լուծումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ իշխանություններն ունենում են այդ լեգիտiմությունը, որ այսօրվա գործող ստատուս քվոն փոխեն, սրանք առաջիկա սպասվող մարտահրավերներ են»,- հայտարարել է դաշնակցական պատգամավորը:

Ռուստամյանի խոսքով՝ իր հիմնական մտահոգությունն այն է, թե ով է ներսից պաշտպանելու Ղարաբաղի հարցը: «1990-ական թվականներն են աչքիս առաջ գալիս, այնտեղ էլ 83 տոկոսով ունեցանք ընտրված նախագահ, որից հետո առաջին քայլերը, որ կատարվեց, շեղումն էր այն տրամաբանությունից, որով իրենք եկել էին իշխանության: Եկել էին միացման տրամաբանությամբ, բայց հետո բերվեց մի առաջարկ, որը չընդունվեց իր իսկ թիմի կողմից: Տարբերությունն այն է, որ այն ժամանակ թիմը ձևավորվել էր Ղարաբաղի հարցի վրա, այս թիմը չի ձևավորվել Ղարաբաղի հարցի վրա»,- ասել է նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռուստամյանը նշել է, որ ըստ Բոլթոնի ասածների տրամաբանության՝ հարցը պետք է լուծի այն իշխանությունը, որի ասածը ժողովուրդը հալած յուղի պես ընդունում է: «Այս վիճակը կարող են օգտագործել արտաքին ուժերը, որովհետև նրանց համար կարևոր չի` այսօր մեր ժողովուրդը աղքա՞տ է ապրում, սովա՞ծ է: Իրենց խնդիրներն աշխարհաքաղաքական են և այդ աշխարահաքաղաքական խաղի մեջ Հայաստանը կարող է դառնալ մանրադրամ, դրա ամենակարևոր լուծումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ իշխանություններն ունենում են այդ լեգիտմությունը, որ այսօրվա գործող ստատուս քվոն փոխեն, սրանք առաջիկա սպասվող մարտահրավերներ են»:

armeniadaily.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով