Կրակոցներ Երևանում.

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի զենք կրելու և սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ երեկ երեկոյան, Երևան քաղաքի  Զաքարիա Քանաքեռցու շենքերից մեկի բակում հնչել են կրակոցներ, որի հետևանքով երկու անձ ստացել է հրազենային վիրավորում:

Դեպքից անմիջապես հետո Երևան քաղաքի՝ 1981 թվականին ծնված բնակիչը հրազենային վիրավորումով  տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ  բժշկական կենտրոն» , իսկ 1984 թվականի ծնված տղամարդը ՝ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին, (անձանց) հայնաբերելու ուղղությամբ: Դեպքի վերաբերյալ նոր հանգամանքների ի հայտ գալու դեպքում կտրվի տեղեկատվություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ քկ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 

Նմանատիպ նորություններ

Կամ վարչապետը պետք է պատասխանատվության ենթարկվի, կ... Կամ վարչապետը պետք է պատասխանատվության ենթարկվի նախկին նախագահի բարի համբավը, նաև պետական կարևորագույն ինստիտուտը վարկաբեկելու համար, կամ նախկին նախագ...
Կոտայքի մարզպետը եթե չգիտի ասեմ,որ ձեր մարզում նոր... Կոտայքի մարզպետը եթե չգիտի ասեմ,որ ձեր մարզում նոր զիբիլանոցա ուզում բացվի: Աշխարհագրական կոորդինատներն են Գեղադիր և Ողջաբերդ գյուղերի արանքը: Ավե...
Նարեկ Մալյանի գործով «Ռեստարտի» ևս 4 անդամի մեղադր... Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև տեղի ունեցած դեպքի առթիվ «Ռեստարտ» նախաձ...
Իշխանության վարկանիշը իջնում է անասելի արագությամբ... Մամուլը գրում է,որ ռեֆորմիստները սկսում են բողոքի ակցիաներ:Այո նման քննարկում իրոք եղել է մեր կառույցներում,սակայն այս պահին նման որոշում չկա: ...
«Կարիք չկա Ֆեռարիով իրեն հասնել, որովհետեւ Նիկոլ Փ... Փաշինյանի կառավարումը վերածվել է մեքսիկական սեիալի՝ սելֆի-լայվ-ասուլիս, սելֆի-լայվ-ասուլիս. սա է նրա 11 ամսվա կառավարման բնութագիրը,- Henaran.am -...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով