Կարծում եմ ադեկվատ դատողության տեր յուրաքանչյուր անձի համար ակնհայտ է, որ սա ոչ այլ ինչ է, քան քարոզարշավ կամ պոտենցիալ ընտրողների «մարդահամար»

Քաղաքական և աշխատանքային որևէ լուրջ անցյալ չունեցող լենանազարյաններին և արարատմիրզոյաններին քաղաքական լուրջ գործիչներ դարձրած, իսկ լուլուներին և հայկոններին մտավորականի վեհապանծ տիտղոս շնորհած զանգվածները, որոնք ինքնահռչակվել են որպես ժողովուրդ, հերթական անգամ կուսական հնազանդությամբ «քայլ են անում» իրենց հովվապետի ետևից:

«Համաերևանյան քայլերթ» անվանումը ստացած այս «կլասիկ միտինգը» որևէ քաղաքական, առավել ևս իրավական հիմնավորում չունի, որովհետև այն որևէ կերպ չի արտացոլում որևէ հասարակական պահանջ կամ հանրային արժեք, որն ի սկզբանե դրված է խաղաղ հավաքների, երթերի և ցույցերի իրավունքի տրամաբանության հիմքում:

Կարծում եմ ադեկվատ դատողության տեր յուրաքանչյուր անձի համար ակնհայտ է, որ սա ոչ այլ ինչ է, քան քարոզարշավ կամ պոտենցիալ ընտրողների «մարդահամար»:

Բազմաթիվ են նորաթուխ իշխանիկների կամ վերջիններիս հպատակ անձանց և ֆեյքերի գրառումները, որոնք, մեղմ ասած, սահմանափակ տառակերությամբ մեկնաբանում են ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի դրույթները՝ փորձելով սեփական շահերի արդյունավետ սպասարկման համար խեղաթյուրել գործող իրավական նորմերը:

Հարգելի իշխանահպատակ «իրավագետներ», եթե գոնե մեկ վայրկյան թեթևամտորեն հույս եք փայփայում, որ ձեր մեկնաբանությունները «հալած յուղի» տեղ են անցնում, ապա չարաչար սխալվում եք…դուք և ձեր ղեկավարությունը այլևս ընդդիմադիր գործիչներ և/կամ հրապարակային մեյմուններ չեք…ընտրական գործընթացների կազմակերպման համար պարտավոր են հետևել ինչպես ներպետական օրենսդրությանը, այնպես էլ մեր երկրի կողմից անդամակցված միջազգային կազմակերպությունների կողմից սահմանված ընտրական ընթացակարգերին:

Դուրս եկեք միտինգային կերպարից և դադարեք «երկիրը շենացնել» փողոցայինների օրենքների տրամաբանությամբ:
Հիշեք, որ որոշ ժամանակ անց ձեզ են կոչելու նախկին իշխանություն…և չի բացառվում, որ ձեր հաջորդները ձեզ են դիտարկելու որպես «քաղաքական դիակ»:

Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով