Կարգելվի՞ Ասյա Խաչատրյանի մուտքն Արցախ

Սոցիալական ցանցերում հերթական բուռն քննարկումն է սկսվել կապույտ մազերով հայտնի Ասյա Խաչատրյանի շուրջ։ Բանն այն է, որ համացանցում էին հայտնվել նրա և ադրբեջանցի երիտասարդի լուսանկարները, որտեղից պարզ էր դարձել, որ նրանք Վրաստանում են։ Ադրբեջանցի օգտատեր՝ Tehran Libre-ի էջն ուսումնասիրելիս հայտնի էր դարձել, որ նա Ադրբեջանի ներքին զորքերի կամ պետական անվտանգության ծառայության զորքերի զինծառայող է, որն ունի հակահայկական տրամադրվածություններ։ Ոմանք սուր քննադատություններ, ոմանք էլ՝ պաշտպանական ճառեր էին հնչեցնում այս ամենի վերաբերյալ։

ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն անդրադառնալով այս իրադարձություններին նշեց, որ պատերազական իրավիճակում գտնվող երկրի համար հարկավոր է խնդիրը դիտարկել այլ տեսանկյունից․

«Բարեկամությունը լավ բան է, այն ոչ մի սահման չի ճանաչում՝ ոչ ազգություն, ոչ կրոն, ոչ տարիք։ Թեև մենք մշտապես ասել ենք, որ հասարակություններն էլ պետք է իրար հետ հարաբերություններ պահպանեն, որպեսզի հակամարտությունը չվերածվի ազգային թշնամանքի, բայց պետք է հասկանալ՝ ի՞նչ է թաքնված այդ հարաբերությունների հետևում։ Հանրային կարծրատիպերը կոտրելու համար ընկերություն անելը սխալ է: Երբ այդ ամենն արվում է PR-Ի համար, հակառակ ազգային ավանդույթների՝ նշանակում է ինչ-որ նպատակներ է հետապնդում։ Հարկավոր է հասկանալ նաև՝ արդյո՞ք մյուս կողմն էլ է այդպես մտածում և արդյոք չի՞ փորձում օգտագործել այդ ընկերությունը ինչ-որ նպատակներ իրագործելու համար»,- ասաց Բաբայանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով