Լոնդոնում ցուցադրվել է Քադիր Աքընի՝ ցեղասպանության մասին պատմող «RED» ֆիլմը

Լոնդոնում տեղի է ունեցել թուրք գրող, հրապարակախոս Քադիր Աքընի պատրաստած Հայոց ցեղասպանության և հնչակյան կուսակցության հայտնի գործիչներից Փարամազի (Մատթեոս Սարգսյան) վերաբերյալ «RED» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:

Աղբյուրի փոխանցմամբ` միջոցառումը կազմակերպվել է «Թուրքական և քրդական համայնքի համերաշխության կենտրոնի» կողմից, որի ժամանակ Աքընը նաև իր գրքերն է մակագրել:

Մասնակիցներից գրող Այդըն Չուբուքչուն ելույթում նշել է, որ ծայրաստիճան կարևոր են, որ այս տեսակ ճշմարտությունները  ջրի երես դուրս գան և հավելել, որ Աքընի կատարած աշխատանքը նույնպես կարևոր փաստաթղթի դեր է կատարում:

Ֆիլմի դիտումից հետո հեղինակ Աքընը անդրադառնալով 1915թ. Ստամբուլի Բեյազետ հրապարակում Փարամազի և 19 հեղափոխական գործիչների կախաղան բարձրացվելուն, շեշտել է, որ չպետք է ստվերել պատմության էջերը:

Աքընի փոխանցմամբ` նա նաև ուսումնասիրություններ է կատարել հայ կանանց շարժման վերաբերյալ:

Հեղինակի կարծիքով` մեծ խիզախություն է պահանջվում խոսել հայերի նկատմամբ կիրառված ճնշումների և ցեղասպանության քաղաքականության մասին:

Աքընը պատմել է, երբ հետազոտությունների ընթացքում իրեն հարցրել են, «հայ է, թե՞ ոչ… կամ հայ ես, կամ էլ թաքցնում ես, որ հայ ես». այս ամենը ապացուցում է, թե ինչքան ծանր են եղել հայերի նկատմամբ ճնշումները:

Փարամազը ծնվել է Մեղրիում։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1878-1883)։ 1884 թվականից զբաղվել է ուսուցչությամբ։ 1897 -ին իր ստեղծած ֆիդայիների խմբով անցել է Վան, սակայն ձերբակալվել է և դատապարտվել մահվան։ Բայց Վանի ռուսական փոխհյուպատոսի միջնորդությամբ ազատվել է կալանքից և ուղարկվել Կովկաս։ 1908-ի երիտթուրքերի հեղաշրջումից հետո անցել է Թուրքիա, քարոզել Օսմանյան սուլթանությունում ապրող ժողովուրդների միջև բարեկամություն հաստատելու գաղափարը։

Փարամազը և 19 ականավոր հնչակյան գործիչներ 1915 թվականի հունիսի 15-ին Կ.Պոլսի Բեյազիդ հրապարակում կախաղան են բարձրացվում:Նրանք իրենց կյանքը նվիրել էին հայերի ազատագրական պայքարին, իսկ 1913-ի սեպտեմբերին Ռումինիայում կայացած Հնչակյան կուսակցության համագումարի ժամանակ վճռել էին սպանել Ադանայի կոտորածների հեղինակ երիտթուրքական պարագլուխներին:

Ստորև ներկայացվում է «RED» վավերագրական ֆիլմի թրեյլերը

 

 

Նմանատիպ նորություններ

«Ուրալյան ավիաուղիները» դեպի Երևան չվերթներ իրական... «Armeniasputnik»-ի տեղեկացմամբ, «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը չեղարկել է 67 ուղղություններով չվերթեր իրականացնելու թույլտվությունը։ Այդ...
Միացյալ Նահանգներն ահաբեկիչներին տեղափոխում է Աֆղա...   Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Հեշմաթոլլահ Ֆալահաթփիշեն ԻՌՆԱ գործակալո...
ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փ... Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է հայրենակիցներին Նովրուզի տոնի առթիվ: Նա հերթական անգամ նշել է, որ Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է ...
Մոսկվայի բնակարաններից մեկում 11–ամյա ՀՀ քաղաքացու... Մոսկվայի բնակարաններից մեկում տղա երեխայի դի է հայտնաբերվել, ով ունեցել է մանկական ուղեղային կաթված։ Այս մասին հաղորդում է mskagency.ru–ն` հղու...
Փարիզում «դեղին անթև բաճկոնների» շարժման մասնակիցն... Այս ռեստորանը հայտնի է եղել որպես ֆրանսիական էլիտայի հանդիպման վայր։ Այնտեղ հաճախ այցելում էր Շառլ Ազնավուրը, նաև՝ ֆրանսիացի քաղաքական գործիչն...
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքում է Արցախում կայացած ԱԽ ... Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է Ստեփանակերտում անցկացված ՀՀ և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը։ Խո...
Արցախում զինծառայող է զոհվել... Մարտի 12-ի ժամը 06.50-ի սահմանում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով