Լենա Նազարյանին լավ չեն իրազեկել

Լենա Նազարյանին լավ չեն իրազեկել

Կարծես այսօր շատ բան կա ասելու տիկին Լենա Նազարյանին

Ուրեմն այս տիկինը և իրենց կառավարությունը հերիք չի մարդկանց մեղադրեցին չաշխատելու մեջ, հիմա էլ մեղադրում են լավ չհասկանալու մեջ: Այսինքն արտագնա աշխատանքի մեկնածները չգիտե՞՞ն, որ հարկ են վճարոմ: Փաստորեն, տիկին Նազարյանը փաստել է, որ ես կողմ եմ քվեարկել ինչ որ նախագծի, որն իր կարծիքով արտագնա աշխատանքի հետ կապ ունի: ( երևի, քանի որ մի քանի լրատվամիջոցների վերնագրերում այդպես է նշված):
Ես կողմ եմ քվեարկել այն նախագծին, որը նախատեսում է, որ եթե Կառավարությունը կհաստատի նվազագույնը 40 մլրդ գումարով ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ծրագիր, ու դրա արդյունքում որպես պարտադիր պայման ՀՀ-ում կհիմնվի ընկերություն, որի աշխատողները կգրանցվեն Հայաստանի Հանրապետությունում, բայց դե ֆակտո կաշխատեն արտերկրում, գործատուի կողմից կհարկվեն 13%-ով:
Տեղեկացնեմ տիկին Նազարյանին, որ այս պահի դրությամբ այս ծրագրերի շրջանակներում գրանցվածները հիմնականում օտարերկրացիներ են, որոնք իրեն եկամուտներից վճարում են կատարում ՀՀ պետական բյուջե:
Ի դեպ տիկին Նազարյան ձեր կառավարությունը այս արտոնությունը 2018 թվականի հունիսին կատարված փոփոխության ուժով պահպանելու է մինչև 2022 թվականը:
Հուսով եմ `պարզ է:
Ի դեպ` ո՛չ վարչապետի ո՛չ էլ ՊԵԿ ղեկավարի մակարդակով չհերքվեց, որ քննարկվում է հայտարարագրումը: Դա արվում է նաև այն <<չաշխատող>> ( ըստ վարչապետի) ու նպաստ ստացող մարդկանց պատասխանատվության սպառնալիքի ուժով նպաստից զրկելու համար: Մարդիկ կասեն ինչ ունեն , պետությունն էլ հանգիստ կզրկի նպաստից:
Դե ինչ` հերթով կասեմ` էլ ինչ վտանգներ ունի ընդհանուր հայտարարագրումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան  գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով