Իրաքում ՀՀ դեսպան է նշանակվել

Նոյեմբերի 29-ին Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Հրաչյա Փոլադյանը հավատարմագրերի պատճենները հանձնեց Իրաքի արտաքին գործերի նախարար Մուհամեդ Ալի ալ–Հաքիմին (Mr. Mohamed A. Alhakim)։

Շնորհավորելով Հրաչյա Փոլադյանին Իրաքում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ՝ Մուհամեդ ալ–Հաքիմը գոհունակությամբ նշեց երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան և վստահություն հայտնեց, որ դեսպանը նոր շունչ կհաղորդի հարաբերությունների հետագա զարգացմանը:

Դեսպան Փոլադյանը հավաստիացրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում ջանք չի խնայի երկու բարեկամ երկրների միջև առկա ջերմ հարաբերություններն ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ` առավել խորացնելով կապերը բոլոր բնագավառներում, ինչպես նաև ներդնելով առավելագույն ջանքերը Հայաստանի և Իրաքի համագործակցության օրակարգն առավել ընդլայնելու նպատակով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ի թիվս այլ հարցերի անդրադարձան փոխգործակցության հեռանկարներին՝ առանձնապես կարևորելով ներդրումային ծրագրերի իրականացումը, առևտրատնտեսական, գործարար կապերի խթանումը, զբոսաշրջության ոլորտում համագործակցության հետագա խորացումը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով