ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԱՆՏԵՍԵԼ ՀԱՊԿ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔՈՒՄ

Загрузка...

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ պաշտոնական կայքում Հայաստանին վերաբերող հատվածում մի ուշագրավ դրվագ նկատեցինք։ Կայքի հենց առաջին էջում ներկայացված է Հավաքական անվտանգության խորհրդի անդամ երկրների անունները, որոնց դիմաց նշված է տվյալ երկրի ղեկավարի անունը։

Բայց Հայաստանի դեպքում այդ տողը դատարկ է՝ ՀՀ ղեկավարի անունը չկա նշված, միայն գրված է Հայաստան և վերջ։ Մյուսների դեպքում՝ Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան, ապա երկրի անվանման դիմաց նշված է տվյալ երկրի ղեկավարի անունը։ Բելառուսի դիմաց նշված է՝ Ալեկսանդր Լուկաշենկո, Ղազախստանի դիմաց՝ Նուրսուլթան Նազարբաև, Ղրղզստանի դիմաց՝ Սոորոնբայ Ժեենբեկով, Ռուսաստանի դիմաց՝ Վլադիմիր Պուտին, Տաջիկստանի դիմաց՝ Էմոմալի Ռահմոն, իսկ Հայաստանի դիմաց՝ ոչ մի անուն։ Հուսանք՝ սա տեխնիկական խնդիր կամ բացթողում է և իր մեջ որևէ քաղաքական ենթատեքստ չի պարունակում, հակառակ պարագայում կստացվի՝ սա արհամարհական վերաբերմունք է մեր երկրի ու նրա ղեկավարի նկատմամբ։ Թե ո՞րն է պատճառը, որ բոլոր անդամ երկրների ղեկավարների անունները նշված են, մեր վարչապետի անունը՝ ոչ, պարզ չէ։

Հազիվ թե այն պատճառով, որ մեր վարչապետը հիմա ժամանակավոր պաշտոնակատար է կամ հեղափոխության ճանապարհով է եկել իշխանության։

 

Վահե Մակարյան

Աղբյուրը ՝ hraparak.am

Նմանատիպ նորություններ

Սերժ Սարգսյանի աղջիկը նորերի հետ չի ուզում աշխատ... «Հրապարակ»ի տեղեկություններով,այսօր աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Սերժ Սարգսյանի կրտսեր դուստրը՝ Սաթենիկը։ Նա աշխատում էր առողջապահութ...
Ստացվում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի և իր թիմակիցներ... ՄԻԵԴ-ը հրապարակել է Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի՝ 2008 թվականին ուղարկված գանգատի վերաբերյալ որոշումը: Մասնավորապես՝ ըստ դիմումատուի պն...
Կառավարությունը Սերժ Սարգսյանի ղեկավարած կառույցին... Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց գումար հատկացնել Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, որն էլ այն պետք է փոխան...
Հայրս թավշյա հեղափոխության միակ զոհն էր, նրան սպան... Հայրս թավշյա հեղափոխության միակն զոհն էր, նրան սպանողն արդեն մեկ տարի է՝ չի հայտնաբերվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լաուրա Հովհաննիս...
Եվրոպական դատարանը հաստատեց. Լևոն Տեր-Պետրոսյանը խ... Հրապարակվել է Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճիռը։ Չորս պահանջից առանձնահատուկ էր մեկը՝ մարտի 1-ի առավոտյան առաջին նախագահին...
«Ձեր հեղափոխական Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանն ու... «Ճի՞շտ եմ հասկանում, որ ձեր հեղափոխական Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանն ու Ատոմ էգոյանը սկի մի թվիթ չարին Ցեղասպանության տարելիցի կապակացությամբ: ...
Լարված հարաբերություններ և հաշտարար. Փաշինյանը Էդո... «Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ կառավարության աշխատակազմում արշալույսներն այդքան էլ խաղաղ չեն, քանի որ վերջին շրջանում հանրո...
«Երբ Նիկոլ Փաշինյանը Զելենսկուն խորհուրդներ է տալի... Արմեն Աշոտյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ Նիկոլ Փաշինյանը Ուկրաինայի նորընտիր նախագահ Զելենսկուն Պուտինի հետ լավ հարաբերություններ կառուցե...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...