«Իմ քայլի» ներսում հակասությունները շարունակվում են. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» դաշինքի ներսում հակասությունները շարունակում են սրվել: Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը պաշտպանում է պատգամավորի թեկնածու Սիրաք Սարգսյանին, և քանի որ  ինքն է կուսակցության տարածքային կառույցի ղեկավարը, կուսակցության գրասենյակի վրա փակցված են միայն Սարգսյանի քարոզչական պաստառները, ինչը հարուցում է «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված մյուս թեկնածուների դժգոհությունը:

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն էլ պաշտպանում է Նարեկ Մկրտչյանին: Իսկ փոխմարզպետ Կարեն Գրիգորյանն աշխատում է իր համար:

ՔՊ վերնախավի ներկայացուցիչներն էլ տարածքներում իրենց թեկնածուները ունեն, սակայն նրանց աջակցելու հարցում ավելի զգուշավոր են»: 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթիայսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով