Թուրքիայի ծովափնյա Յալովա նահանգի Չընարջըք շրջանում տեղի է ունեցել երկրաշարժ։ Թուրքիայի կառավարության աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) տեղեկություններով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.1 բալ, իսկ խորությունը՝ 14կմ։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլում, Բուրսայում, Թեքիրդաղում, Քոջաելիում և Թուրքիայի այլ նահանգներում։
Յալովայի նահանգապետ Մուամմեր Էրոլի տեղեկացմամբ՝ առայժմ որևէ ահազանգ չկա մարդկային կամ նյութական կորուստների մասին:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news