Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահների հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Պյոտր Պորոշենկոյի հետ:

Էրդողանը նրանց հետ քննարկել է օրերս Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Կրեմլի ու Կիևի միջև առաջացած լարվածությունը:

Նշվում է, որ Թուրքիայի նախագահն իր մտահոգությունն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ ընդգծելով խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռուսական կողմի հետ զրույցնում անդրադարձ է եղել նաև սիրիական խնդրին: Էրդողանը հարկ է համարել ավելի շատ ջանքեր գործադրել Իդլիբի հարցում ձեռք բերված համաձայնությունը կյանքի կոչելու համար:

 

Ermenihaber

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով