«Եթե Փաշինյանն ասում է, որ ազգի կեսը լոդր է, ո՞ր ներդրողը կգա Հայաստան». Արմենուհի Կյուրեղյան

Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աստանայում հանդիպել էր Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում Ն. Փաշինյանը  խոսել էր Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակից և հայտարարել, որ Հայաստանում 350 հազար մարդ աշխատում է, որ պահի 800 հազար հոգու.

«Բանը հասել է նրան, որ մարդիկ իրենց կովերին մորթում են, որ աղքատության նպաստ ստանան, հեռուստացույց չեն առնում, որ աղքատության նպաստ ստանան։ 350 հազար մարդ ճռռում է, իսկ արդյունքը բաժանվում է 800 հազարի միջև, որոնք պահանջում են լավացնել իրենց վիճակը, բարձրացնել թոշակներն ու աշխատավարձերը, ապահովել անվճար բժշկություն և ճանապարհների կառուցում»,- ասել էր վարչապետի պաշտոնակատարը։

ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ն. Փաշինյանի վերոհիշյալ հայտարարությանը՝ նշեց, որ կառավարության ծրագիրը ենթադրում է, որ այս իշխանությունները լիբերալ տնտեսության կողմնակիցներ են, ինչը ենթադրում է պետության պատասխանատվության թուլացում։

«Սա նշանակում է, որ այս կառավարությունը բեռը պետք է դնի ժողովրդի ու ներդրումների ուսերին, պետությունը թոթափում է իր պարտականությունները, ինչը լիբերալ տնտեսության հիմքերից է։ Կառավարությունը հայտարարում է, որ ինքն այդ տեսանկյունի կրողն է, դա է իրեն հոգեհարազատ։ Աստանայում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը պատահական չէր, որ 350 հազար աշխատող կա, 800 հազար էլ՝ գործազուրկ, ավելին՝ ասում է, որ 100 հազար հոգի էլ պետք է կրճատվի»,- ասաց Ա. Կյուրեղյանը։

Անդրադառնալով հնարավոր ներդրումներին՝ Արմենուհի Կյուրեղյանը նշեց, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոստացած ներդրումները չի տեսել, ավելին՝ դրա հետ կապված՝ հարց է տվել Նիկոլ Փաշինյանին։

«Ն. Փաշինյանն ինձ պատասխանեց, թե՝ կարծում եք «ներդումներն անկողնու տակ դրված ինչ-որ բա՞ն է, որ վերցնեմ ու բերեմ»։ Ոչ, պարոն վարչապետ, «անկողնու տակ դրած գումար չէ», դրա համար պետք է որ ապահովեիր որոշակի միջավայր, որը կնպաստեր, որպեսզի ներդրողներ գային Հայաստան։ Քանի որ նման միջավայր չի ստեղծվել, և այդ մեղքը դրել է օրենսդիր մարմնի վրա։ Եթե մենք չէիք անում, դուք կառավարություն էիք, բերեիք, մենք էլ կհաստատեինք։ Ավելին՝ Ն. Փաշինյանը գնում ու ներդրողների առաջ ասում է, թե իր ժողովրդի 800 հազարը լոդր է։ Այս դեպքում այդ ո՞ր ներդրողն է գժվել, որ իր գումարները ներդնի այնպիսի երկրում, որտեղ չկա օրենսդրական միջավայր և աշխատուժ։ Հիմա էլ կանգնել-ասում է, թե այլ բան է ասել, պարզապես իրեն սխալ են հասկացել: Լավ, այստեղ ասաց, թե այլ բան նկատի ուներ, օտար լսարանի առաջ ի՞նչ է ասելու, չէ՞ որ այնտեղ էր հային լոդր անվանել»,- ասաց պատգամավորը։

Արմենուհի Կյուրեղյանը խոսեց նաև հանքարդյունաբերության մասին, մասնավորապես՝ Ալավերդու պղնձաձուլարանից, շեշտելով, որ գործարանը չի կարող միանգամից կանգնել, և այսօր գործարանում նշանակվել են հերթապահ աշխատողներ, որոնք գնում և հետևում են, որպեսզի ձուլարանն իր ժամանակի մեջ սկսի մարել։

«Աշխատողներին 2/3 աշխատավարձով ուղարկել են տուն, պարզապես ազատման դիմում չեն տվել, բայց ես վստահություն չունեմ, որ ընտրություններից հետո սա չի շարունակվի։ Մեր կառավարությունը գործարանի ղեկավարության առաջ դրել էր հարց, ըստ որի՝ պետք է պահպաներ բնապահպանական բոլոր նորմերը։ Համաձայն եմ, որ պետք է պահպանեն բոլոր նորմերը, բայց միանգամից նման պահանջ դնել չէին կարող։ Լավ, փակվեց, այդքան մարդ դարձավ գործազուրկ ու կանգնեցին փաստի առաջ, ի՞նչ են անելու։ Սա լուրջ խնդիր է, Լևոն Տեր-Պետրոսյանը փակեց գործարանները , փակում են նաև այս նորերը և սկսում են պետության քանդման ծրագիր»,- ընդգծեց Ա. Կյուրեղյանը։

Զվարթ Խաչատրյան

168.am

Նմանատիպ նորություններ

«Սա արդեն պետական քաղաքականության մաս է դառնում, ո... Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետի ուղերձի տեքստը Ղարաբաղյան շարժման կապակցությամբ, որում կրկին փորձ է արվում միևնույն հար...
«Շատ զարմանալի բաներ են տեղի ունենում հոսանքի վճար... ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, իմ անունից ևս հաստատում եմ, որ շատ զարմանալի բաներ են տ...
Ադրբեջանցին փորձում է չեչենների հետ կոնֆլիկտը ջար... ՍԱ ԷՆ ՀԱՅ ՏՂԵՆԱ, ՈՐ ՉԵՉԵՆՆԵՐԻ ԿՈՆՖԼԻԿՏԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՄԲՈՂՋ ՄԵՂՔԸ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՋԱՐԴԵՆ ԳԼԽԻՆ։ ԷԴ ՖԱՈՒԴ ԱԲԱՍՈՎԻ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵՔ, ԱՍՈՒՄ ԵՆ ՕՐԵՆՔՈՎ ԴԱՏԱ ՀԱՍՆՈՒՄ...
«Դավիթ Սանասարյանի հայտարարությունը բացարձակ սուտ ... «Հետք» կայքում երեկ ««Պետական մակարդակով բիզնես են խլում». տնտեսվարողը մեղադրում է Դավիթ Սանասարյանին» վերտառությամբ հոդվածի հրապարակումից հետո Պե...
Ալիևը շարունակաբար սպառնում է Արցախին և Հայաստանին... Փաշինյանը կամ մոլորության մեջ է,կամ ինքն է ժողովրդին մոլորեցնում։ Երկու դեպքում էլ նա պետք է հեռանա։ 1988թի փետրվարի 20-ը ոսկե տառերով է գրված...
Կազմվել է պաշտոն զբաղեցնող սեռական փոքրամասնությու... «Հեղափոխությունից հետո ակտիվացել են, այսպես կոչված, «լիբերալ» գաղափարներ կրող կերպարները: Հենց նրանք են, որ փորձում են այսօր հայ ավանդական հասարակ...
Շնորհավորո՛ւմ եմ Արցախի վերածննդի օրվա առթիվ. Վահա... Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր պատմական օր է: 31 տարի առաջ այս օրերին Ստեփանակերտի հանրահավաքները բացեցին նոր պատմական ժամանակաշրջան բոլորիս համ...
Այսօր Արցախի վերածննդի օրն է, ղարաբաղյան շարժման հ... Սիրելի հայրենակիցներ, Այսօր Արցախի վերածննդի օրն է, ղարաբաղյան շարժման հերթական տարեդարձը: Շնորհավորում եմ ձեզ: Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Ստ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով