Հույս ենք տածում, որ այն չգիտակցված է, քանի որ հերոսամարտը անկախ պետականության հիմնաքարն է

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը, ի դեմս նախագահ Գ․ Գրիգորյանի, բարձր գնահատելով մեր պատմության ամենափառահեղ էջերից մեկը՝ Արցախյան շարժումը, որի հաղթանակը պսակվեց բազմահազար հերոս նվիրյալ հայորդիների կյանքի ու արյան գնով, անթույլատրելի է համարում երեկվա Ս․ Միքայելյանի արած հայտարարությունը։ Արցախյան ազատամարտում ձեռք բերված հաղթանակը չպետք է ստորադասել ներքաղաքական հաջողություններին։ Հույս ենք տածում, որ այն չգիտակցված է, քանի որ հերոսամարտը անկախ պետականության հիմնաքարն է։ Եվ ինչպես Մոնթեն է ասել․ <<Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայ ժողովրդի վերջին էջը>>։

Ղ․Վ․Պ․Մ․ նախագահ՝ Գ․Գրիգորյան

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով