Դավիթ Շահնազարյանն Արարատ Միրզոյանին հրավիրում է հրապարակային բանավեճի

24news.am-ին տված հարցազրույցում՝ խոսելով նոր իշխանությունների անցկացրած վերջին համաերևանյան երթի մասին՝ Դավիթ Շահնազարյանն ասել է, թե այդ տապալված երթին իրենց կարգախոսներով մասնակցում էին նաև «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման մասնակիցները, այնինչ երթը կազմակերպողներն ամբողջական պատասխանատվություն են կրում դրա ընթացքում հնչած կարգախոսների համար։

Շարունակելով՝ նա հիշեցրեց նաև ոստիկանական բաժանմունքի վրա սեռական փոքրամասնությունների հարձակման ու դրա հետևանքների մասին, և, դիմելով ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ ասաց, որ ոստիկանության արժանապատվությունն է արհամարհված, և իրենց խնդիրը նաև այդ արժանապատվությունը վերականգնելն է։

Պատասխանելով նախկին իշխանությունների՝ կոռումպացված լինելու մասին դիտարկմանը, Դավիթ Շահնազարյանն ասաց, որ մի անգամ այդ առիթով արդեն ասել է, որ քանի դեռ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նույն մեղադրանքով ձերբակալված չէ, ավելորդ է այդ մասին խոսել, ու հիշեց, որ իր այդ ասածին արձագանքել էր առաջին փոխվարչապետ Արարարտ Միրզոյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օգտվելով առիթից՝ Դ. Շահնազարյանը Արարատ Միրզոյանին հրավիրեց հրապարակային բանավեճի՝ իր ընտրած ցանկացած թեմայով՝ սկսած կոռուպցիայից, ցանկացած հետուստաալիքում, ցանկացած ձևաչափով։

Իսկ ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանի հայտնի սկանդալային արտահայտությանը, ապա Դ. Շահնազարյանն ասաց.«Նախ շատ շնորհակալ եմ Սասուն Միքայելյանին, որ բացահայտեց իրենց քաղաքական նպատակը։ Եթե դա այդպես չէր, հայտարարությունն այնքան արտառոց էր, որ Նիկոլ Փաշինյանըն նույն պահին հարթակում պետք է վերջինիս ձեռքից վերցներ բարձրախոսն ու ասեր՝ «Սասուն, դու այլևս մեր թիմի անդամ չես, հենց հիմա թող, էստեղից գնա»։

Եթե վարչապետը դա չի արել և դրանից հետո հիստերիկ լայվեր է մտնում ու 5 անգամ ասում է ՝«Ես գերագույն գլխավոր հրամանատար եմ», իհարկե, Աստված չանի, որ գերագույն հրամանատարն այդ վիճակում գտնվի, սա նույնն է, ինչ Ավինյանի դեպքում, երբ առկա է կոռուպցիայի փաստ, բայց վարչապետն ասում է «Ես պիտի ուսումնասիրեմ»»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով