Գարո Փայլանը հրապարակել է Էրդողանի լուսանկարը` Սորոսի հետ

Թուրքական մամուլում վերջին օրերին ակտիվորեն շրջանառվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ներդրող բիզնես-մագնատ Ջորջ Սորոսի լուսանկարը։

Լուսանկարը շրջանառվում է Էրդողանի՝ բիզնեսմեն, Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու ազատական հայացքներով աչքի ընկնող Օսման Քավալայի վերաբերյալ ասած խոսքերի համատեքստում:

Էրդողանը Քավալային մեղադրել էր Թուրքիայում Ջորջ Սորոսի ներկայացուցիչը լինելու և վերջինի գիծը առաջ տանելու մեջ:

2003 թվականին Դավոսում  Էրդողանի ու Սորոսի հանդիպումը պատկերող լուսանկարը սոցցանցում հրապարակել է նաև Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) Դիարբեքիրից ընտրված մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը՝ կցելով հետևյալ գրառումը.

«Էրդողանն ասում է «Գեզիի իրադարձությունները ֆինանսավորող մի անձ բանտում է: Ո՞վ է կանգնած նրա հետևում: Հայտնի հունգարացի հրեա Սորոսը»։ Լուսանկարում Էրդողանը և  ԱԶԿ-ի (Էրդողանի գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցություն-խմբ.) խոսնակ Օմեր Չելիքը հանդիպում են Սորոսի հետ: Եթե Սորոսի հետ հանդիպումն այն ժամանակ հանցանք չէր, ապա ինչու՞ է հիմա հանցանք»:

Նշենք, որ 1 տարի առաջ կալանավորված Օսման Քավալայի վերաբերյալ դեռևս մեղադրական եզրակացություն կազմված չէ, սակայն Էրդողանը հասցրել է հայտնի գործարարին մեղադրել 2013-ին Ստամբուլի Գեզի այգուց սկսված և Թուրքիայի մյուս քաղաքներ տարածված հայտնի բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ:

Աղբյուր`    Demokrathaber

Նմանատիպ նորություններ

«Հայկազ Մակարյանը երևի ադրբեջանական կայքէջերից է ա... «Ինչպե՞ս կարող է նման բան լինել, ամեն հայտարարության մենք չպետք է լուրջ վերաբերվենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի ...
Turan գործակալության լրագրողները Հայաստան էին եկել... Երեկ հայկական բոլոր լրատվամիջոցները գրեցին, որ ադրբեջանական Turan գործակալության թղթակիցները Երևանում են, լուրը հաստատեց նաև ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ...
Պատիժը կրելուց հետո ադրբեջանցին ազատ է արձակվել. Ա... ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 09.02.2018թ.  դատավճռով  2 /երկու/ տարի ազատազրկման դատապարտված   Էլնուր Էլման օղլի  Հուսեյնզադեն...
Արցախի բնակիչներն ինձ չեն ընտրել վարչապետ, ուստի չ... Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է, որտեղ մասնակցել է ԵԱՏՄ նախագահությունը Հայաստանին անցնելուն նվիրված հանդիպմանը:...
«Հունիսին Փաշինյանն ու Ալիևը համաձայնագիր են ստորա... «Չնայած պնդումներին, որ դետալներ չեն քննարկվում, մենք հասուն մարդիկ ենք, հիանալի հասկանում ենք, որ, եթե չկա խոսակցության համար կոնկրետ առարկա, ապա...
Թունավորումներ՝ գազի ջրատաքացուցիչից արտանետված շմ... Ս.թ. հունվարի 14-ին ժամը 21:00-ի սահմաններում բնակարանի խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից  արտանետված շմոլ գազից թունավորվել են  Ստեփանակե...
Սերժ Սարգսյանի անակնկալն ազատամարտիկներին... 168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Նոր տարվա նախաշեմին, ինչպես նախորդ տարիներին, ազատամարտիկների ընտանիքների համար ծ...
Ասյա Խաչատրյանի քրեական գործի վարույթը կարճվել է հ... ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի այս հարցադրմանն ի պատասխան՝ ԱՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Կիմ Գաբրիելյան...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով