Բելառուսի ԱԳՆ-ն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

Բելառուսի ԱԳՆ-ն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

Փողոցային ժողովրդավարության կանոններն անընդունելի են մեծ քաղաքականությունում: Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ խոսնակ Անատոլի Գլազը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:

«Հավանաբար, Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն միջազգային դատախազ է զգում՝ լիազորված պատժելու կամ ներելու: Հնարավոր է, դա ընդունելի է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Հայաստանի քաղաքացի Յուրի Խաչատուրովի դեպքում, բայց միջպետական հարաբերություններում արարողակարգի ու էթիկետի հստակ նորմեր կան: Երևի, պարոն Փաշինյանը դեռ չի հասկացել, որ այսպես կոչված փողոցային ժողովրդավարության կանոններն անընդունելի են մեծ քաղաքականությունում: Ափսոս: Հուսով ենք ժամանակի հետ կանցնի», – Գլազի խոսքը մեջբերում է Բելտա գործակալությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր, որ պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով