Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը

Загрузка...

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության ծառայողի օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.

«Ոստիկանության հարգելի՛ աշխատակիցներ եւ վետերաններ,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:

Քաղաքացու իրավունքների ու ազատությունների, մարդու, հասարակության եւ պետության շահերի պաշտպանությունը, հանցագործությունների կանխարգելումը եւ դրանց դեմ պայքարը, իրավախախտումների նախականխումը ապահովելուն ուղղված ձեր ծառայությունը կարեւոր տեղ է զբաղեցնում մեր պետականաշինության գործընթացում:

Վստահ եմ, որ դուք քաջ գիտակցում եք ձեր պարտականությունների պատշաճ կատարման անհրաժեշտությունը, որ հենց ձեր արհեստավարժ ու սկզբունքային աշխատանքով, մարդկային ու բարոյական որակներով, մասնագիտական համապատասխան ունակություններով ու անձնվիրությամբ ըստ ամենայնի նպաստում եք ոստիկանի դերի եւ պետության հանդեպ քաղաքացիների վստահության բարձրացմանը, հասարակության մեջ հանգիստ ու առողջ մթնոլորտի պահպանմանը:

Պետությունը հատուկ ուշադրության կենտրոնում է պահում համակարգում առկա խնդիրները, որոնց արդյունավետ լուծմանն են ուղղված իրականացվող բարեփոխումները: Ձեր աշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավման նպատակով կատարվող աշխատանքները կրելու են շարունակական բնույթ:

Թանկագի՛ն բարեկամներ,
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ Ոստիկանության ծառայողի օրվա առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ձեզ եւ ձեր ընտանիքներին»:

«Տեսե’ք նիկոլի աջակից էջերից ևս մեկը տարածել է ապատեղեկատվություն». Արշակ Սարգսյան

24.01.2020

Նիկոլ Փաշինյանին Կապանում դիմավորել են վարչապետի աթոռն ազատելու կոչերով

25.01.2020

«Փաստաթղթերի կեղծմամբ բանակից փախած այս 37-ի մատնիչը հիմա էլ լուսանկարներ է կեղծում».Արսեն Բաբայան

25.01.2020

Իշխանությունը ապօրինի բռնազավթած տեր և տիկին անփառունակները,որոնք սպառնալիքի և շանտաժի միջոցով եկան իշխանություն և հիմնադրեցին ԽՈՒԼԻԳԱՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

21.01.2020

Ծանոթացե՛ք, պարոն վարչապետ, ձեր իշխանության հովանավորության տակ գործող սորոսական խուլիգանախումբն է

26.01.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...