Արմեն Ռուստամյանը հակադարձում է Նիկոլ Փաշինյանին

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը համամիտ չէ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, որ կառավարությունն իր խոստումները 100%-ով կատարել է:

«Կատարված է այն, որ նախորդ ռեժիմի վերադարձ չկա: Այդքանը կատարված է, դա կարելի է համարել 100%»,- ասաց Ա.Ռուստամյանը՝ հավելելով, սակայն, որ չի կարելի ասել, որ ժողովրդի համար ավելի բարեկեցիկ կյանքն ապահովված է:

Ա.Ռուստամյանի խոսքով՝ եթե կառավարության ծրագիրը դիտարկենք՝ ինչն է կատրվել, ինչը ոչ, ապա պետք շատ զգույշ լինել նման հայտարարություն անելիս:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Դիտարկմանը, որ Փաշինյանն ի նկատի ունի հարթակից ժողովրդին իր խոստումները, Ա.Ռուստամյանը պատասխանեց. «Լավ, եթե այն տրամաբանությամբ է, որ ընդհանուր ծավալից հանում ենք չկատարվածները, այո, մնացածը 100% է»:

ՀՅԴ խմբակցության ղեկավարի խոսքով՝ նախկինում մենաշնորհային դաշտ ստեղծած անձինք պահպանվել են, ինչպե՞ս է մենաշնորհը վերացել: Իսկ քաղաքական մենաշնորհը, Ռուստամյանի համոզմամբ, գնալով ամրապնդվում է.

«Հիմա ըստ էության մենաշնորհային վիճակ է, կառավարությունը փոխարինված է վարչապետով: Եթե այդպես շարունակվի, կունենանք մի Ազգային ժողով, որը նույնպես կլինի ամբողջությամբ կառավարության նույն պատկերը, այսինքն՝ նույն ուժի արտացոլումը կլինի, և մեծ է հավանակությունը, որ մինչ այս ասում էին՝ դակիչ է, նույն դակիչի վիճակը կարող է պահպանվի նույն Ազգային ժողովում»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով