Արմեն Գինոսյանը Հայաստանում չունի քաղաքական հետաքրքրություններ

Մենուա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Եվս մեկ անգամ ստիպված անդրադառնում եմ ԱՄՆ-ի փափուկ մասերում հարմարավետ տեղավորված և Հայաստանում հիմնակում հակապետական գործունեությամբ աչքի ընկնող 1in.am գործիքի բարբաջանքներին , քանզի վերջինս «Ով է Վահագն Հարությունյանին «ապաստան» տվել Մոսկվայում» վերնագրով հերթական բարբաջանքն է երկնել , որտեղ Ռուսաստանում և Հայաստանում մեծ հեղինակություն վայելող գործարար և պրոֆեսիոնալ իրավաբան Արմեն Գինոսյանին ներկայացրել է որպես քրեական հեղինակություն…

Արմեն Գինոսյանին ճանաչողները բոլորն էլ կարող են փաստել , որ այո՛ նա գործարար է , պրոֆեսիոնալ իրավաբան , Հայաստանի և հայկական գործոնի ապագայով մտահոգ մարդ , ով Հայաստանից դուրս ստեղծած իր ֆինանսական և մարդկային ռեսուրսները օգտագործում է ի շահ Հայաստանի , բայց Արմենը երբեք չի եղել և չի կարող համարվել քրեական հեղինակություն և նրան քրեական հեղինակություն ներկայացնելով ԱՄՆ-ի հետույքում ծվարած 1in.am-ի՝ Հայաստանի պետական շահերի դեմ պայքարող Արմանը, անահաջող փորձ է անում վարկաբեկելու ևս մեկ կայացած և Հայաստանի հոգսերով ապրող հայորդու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արմեն Գինոսյանին ներկայացնելով որպես «ՄոնԱրխ»-ի Արմեն՝ փորձ է արվում ընդգծել, որ Արմենը ևս մականունավոր հեղինակություն է, բայց իրականում «ՄոնԱրխ»-ը (монолитная архитектура) դա Ռուսաստանում կայացած և խոշոր բիզնես կառույց է , որն իր ֆինանսական հաջողությունները ձեռք է բերել ազնիվ աշխատանքի և մրցակցային բիզնեսի արդյունքում և ցանկացած մարդ հպարտ կլիներ , եթե իր անունը կապվեր նման ընկերության անվան հետ …
«ՄոնԱրխ»-ը հսկայական ներդրումներ է կատարել նաև Հայաստանում , իրականացրել բարեգործական լայնածավալ ծրագրեր, և Հայաստանի շահերին ծառայող որևէ լրատվական նման ընկերություններին և դրանց հետևում կանգնած գործիչներին միայն կարող է փառաբանել և ոչ երբեք վարկաբեկել :

Հատուկ նաև ուզում եմ նշել, որ Արմեն Գինոսյանին Հայաստանում ճանաչում են շատ շատերը՝ համարելով նրան լավ մարդ, լավ ընկեր և նրան ճանաչող բոլորն էլ գիտեն՝ Արմեն Գինոսյանը Հայաստանում չունի քաղաքական հետաքրքրություններ , առավել ևս՝ չի զբաղվում այս կամ այն պաշտոնյաներին կամ գործիչներին հովանավորելով կամ «կռիշություն» անելով

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով