Ավտովթարից զոհված զինվորականների համար կմատուցվի հոգեհանգստյան պաշտոն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոր ցավն է արտահայտել Որոտան-Խնձորեսկ ճանապարհին զինվորական մարդատարի ողբերգական վթարի կապակցությամբ։

Նորին Սրբությունն աղոթում է զոհված չորս քաջարի զինվորականների հոգու հանգստության համար, խորապես ցավակցում նրանց ընտանիքներին և հարազատներին:

Վեհափառ Հայրապետը շուտափույթ ապաքինման իր մաղթանքներն է ուղղում վիրավոր զինվորներին:

Հայոց Հայրապետի օրհնությամբ ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդը, Մայ Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական բաժնի տնօրենը և թեմակալ առաջնորդները ամենայն աջակցություն են բերել և մխիթարություն են բաշխել զոհված զինվորների հարազատներին: Նրանք այցելելու և գոտեպնդելու են վիրավորված զինվորներին:

Առաջիկա կիրակի օրը՝ նոյեմբերի 11-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կմատուցվի հոգեհանգստյան պաշտոն ի հանգիստ հոգվոց զոհված հայրենյաց պաշտպան զինվորների:

lragir.am

Նմանատիպ նորություններ

2020 թվականին Հայաստանում 15-20 հազար մարդ կդառնա ... «Ժամանակ» թերթը գրում է. «2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում ԵՏՄ շրջանակում գործող մաքսային կարգավորումները, որոնք վերաբերում են երրորդ եր...
Պետք է պատրաստ լինել, որ նման տեմպերով գալիք գարնա... Ավարտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական տարածաշրջանային այցը, թեպետ այս անգամ կոչել այն տարածաշրջանային կարելի է միայն պայմանականորեն, ...
«Ոչի՛նչ և ո՛չ ոք չի կարող մեզ հետ պահել. Կրկնում ե... ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ոչի՛նչ և ո՛չ ոք չի կարող մեզ հետ պահել։ Կրկնում եմ, ո՛չ ոք և ոչի՛նչ։...
Կատարվել է ծննդաբերության գնի բարձրացում. գումարնե... https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/1024581901072522/ «Կատարվել է ծննդաբերության գնի բարձրացում՝ 107 հազարից 140 հազար դրամ, ինչպես ն...
Չինովնիկները գաղտնի անդամագրվում են ՀՀԿ-ին. Սերժ Ս... «Իրատես» թերթը գրում է. «Գործադիր իշխանության մի շարք ներկայացուցիչներ՝ հիմնականում վարչության պետերի տեղակալներ, ավագ մասնագետներ եւ այլք, վերջին...
«Վերջին 10 օրերին ՀՀԿ-ին ավելի շատ են անդամագրվել,... Այսօր մամուլում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ կառավարության մի շարք ներկայացուցիչներ՝ հիմնականում նախարարների տեղակալներ, վարչության պ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով