Անգամ ՀՀԿ-ի 114 տնօրենների ձայնագրության հրապարակման ժամանակ նման բան չէր եղե

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել իրենց հրապարակումներից մեկիարդյունքում, սակայն ոչ թե վարչական ռեսուրսի չարաշահման դեպքով, ինչպես իրենք են ակնկալել, այլ հեռախոսային խոսակցության գաղտնիության խախտման հոդվածով։ Մանրամասն կարդացեք Դ․ Իոաննիսյանի գրառման մեջ․

20 օր առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորման» FIP.am կայքը հրապարակեց յուր լրագրողի (Rafael Afrikyan-ի) և Հրազդանի 6-րդ դպրոցի տնօրենի խոսակցության ձայնագրությունը, որում տնօրենը խոստանում էր Սասուն Միքայելյանի որդու քարոզարշավին մարդ բերել:

Քննչական կոմիտեն այդ դեպքով քր. գործ է հարուցել: Բայց ոչ թե վարչական ռեսուրսի չարաշահման դեպքով (որպեսզի պարզեր, թե իրականում ինչ է եղել), այլ հեռախոսային խոսակցության գաղտնիության խախտման հոդվածով (փաստացի՝ մեր լրագրողի դեմ):

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անգամ ՀՀԿ-ի 114 տնօրենների ձայնագրության հրապարակման ժամանակ նման բան չէր եղել:

Ավելին, խախտելով օրենքով սահմանված ժամկետները, առ այսօր քր. գործ չի հարուցվել Հրազդանում մեր դիտորդներին խոչընդոտելու ու սպառնալու դեպքով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով