Այսօր մենք Տիգրանակերտը չէինք ունենա, եթե Սամվել Բաբայանը չլիներ, ես էլի եմ ասում` դա իր հրամանն է եղել` մտնել այդ շրջանն ազատագրելու, և այդտեղից խուճապը գնաց ամբողջ ազերիների մեջ»:

Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որն այժմ «Հայ Ազգային Կոնգրես» (ՀԱԿ) կուսակցության նախագահն է, ինչպիսի՞ դեր է ունեցել մեր պատմական տարածքների ազատագրման հարցում, որոնք ՀԱԿ-ից Զոյա Թադևոսյանը վերջերս հրապարակայնորեն անվանեց գրավյալ տարածքներ:
Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի «Քննարկում» հաղորդաշարի ուղիղ եթերում հակիրճ և որոշակի անդրադառնալով պատմական փաստերին, ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ, «Տիգրան Մեծ» գնդի հիմնադիր հրամանատար, այժմ «Տիգրան Մեծ» ռազմավարժական ուսումնարանի տնօրեն Կորյուն Ղումաշյանն ասաց.
«Հարավային ճակատում էինք, Լաչինի հարավային ճակատում, ես իմ գումարտակով նստած էի: Երկար ժամանակ, կարելի է ասել, նույն տեղում նստած էինք, երբ որ հնարավոր էր դիմացի գյուղերը վերցնել` Կուբաթլիի կողմը դեպի: Չէր արվում, հրաման չէր տրվում, հրաման էր տրվում` առաջ-հետ, առաջ-հետ, Սաֆյան, Սաֆյանից հետ գալ, նորից Սաֆյան, խաղ էինք անում կարծես: Մի բան կարող եմ ասել, կարճ անդրադառնալով` եթե չլիներ Սամվել Բաբայանը, մենք այս հողերին տեր չէինք լինի:
Չլսելով Լևոն Տեր-Պետրոսյանին, ինքը հրաման տվեց, մտան Աղդամն էլ գրավեցին, մյուս տարածքներն էլ գրավեցին, արդեն չկարողացան դեմն առնել: Հիշո՞ւմ եք` այն ժամանակ իրեն դեռ մեղադրեցին` այս ի՞նչ ես անում դու… Այ, ինքը կենդանի վկա է այս խոսքերիս համար: Պլյուս դրան` 1993 թվականի հունվարին, Վազգեն Մանուկյանը երբ որ պաշտպանության նախարարն էր, ինքն անձամբ ինձ կանչել է իր կաբինետ և ասում էր` Կորյուն, որ հրաման տանք` առաջ գնալու, կգնա՞ք, չե՞ք վախենա, որ առաջինը կարող է պատժի, այսինքն` Լևոնը: Միայն հրաման տուր` ասում էի, հրաման տուր` պապերիս վրեժը կատարեմ: Այդ հրամանը չստացանք, ու իրեն հանեցին աշխատանքից, իրեն հանեցին արդեն… Ա՛յս է կատարվել: Այսօր մենք Տիգրանակերտը չէինք ունենա, եթե Սամվել Բաբայանը չլիներ, ես էլի եմ ասում` դա իր հրամանն է եղել` մտնել այդ շրջանն ազատագրելու, և այդտեղից խուճապը գնաց ամբողջ ազերիների մեջ»:
«Քննարկում» հաղորդաշարի այսօրվա հյուրի հետ հարցազրույցին կարելի էր հետևել ԱՄՆ հայկական ARTN հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց` «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։
Մանրամասները`  nt.am տեսանյութում

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով