Այլասերումների հովանավորը. ինչպե՞ս են Սորոսի շոշափուկները կապկպել Հայաստանը

Փորձագետները պնդում են, որ հիմնադրամի ֆինանսավորած կազմակերպություններն ակտիվորեն աշխատում են Հայաստանի ինչպես լրատվական, այնպես էլ օրենսդրական դաշտում։

Սորոսի հիմնադրամի ֆինանսավորած կազմակերպությունների գործունեությունը սպառնում է ազգային անվտանգությանը, ասաց «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը` ելույթ ունենալով Հայաստանում հիմնադրամի աշխատանքին նվիրված համաժողովում։

««Բաց հասարակության հիմնադրամ Հայաստան» կազմակերպությունը` որպես այլասերումների ու պետական հեղաշրջումների հովանավոր» խորագրով համաժողովը երեքշաբթի տեղի ունեցավ Երևանում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրա խոսքով` Ազգային ժողովի քննարկմանը պետք է ներկայացվի «Ընտանեկան բռնության դեմ» օրինագիծը, որն արդեն մի քանի տարի մշակվում է։

Նահապետյանը կարծում է, որ որոշ քննարկումներից հետո խորհրդարանում կարող է հայտնվել նաև ԼԳԲՏ խմբի անձանց իրավունքների պաշտպանության մասին օրինագիծը։

«Միջազգային կազմակերպություններն ուզում են Հայաստանին պարտադրել «Ստամբուլի կոնվենցիան», որն իբր կանանց իրավունքներն է պաշտպանում», —ասաց Նահապետյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա նշեց, որ գործընթացն ակտիվորեն առաջ է տանում Հայաստանում ԵՄ պատվիրակությունը։ Ի պատասխան դրան` առաջարկում են ֆինանսական աջակցություն ու նաև խոստում, որ Երևանը Եվրոպայի հետ վիզայի ռեժիմի դյուրացում կստանա։

Բացի այդ, Նահապետյանի խոսքով` այս ամենն ուղեկցվում է հակառուսական քարոզչությամբ ու ռուս-հայկական ռազմական համագործակցությանը խանգարելու փորձերով:

Նա հավելեց, որ ռազմական աջակցության բացակայության դեպքում Թուրքիան անհրաժեշտության դեպքում կարող է այլ պետություն ներխուժել, ինչպես դա եղավ Կիպրոսում, Սիրիայում և Իրաքում։

«Այդ վտանգը կարող է չեզոքացնել միայն Ռուսաստանի ու Հայաստանի միջև ռազմական պայմանագիրը», — ասաց Նահապետյանը։

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանն իր հերթին նշեց, որ Սորոսի հիմնադրամի ֆինանսավորած բազմաթիվ կազմակերպությունները 2003 թվականին միացել են «Համագործակցություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությանը։

«Սորոսի հիմնադրամի աշխատանքի հիմնական ուղղություններից է ԼԳԲՏ խմբի ներկայացուցիչների ու տարբեր «այլասերումների» իրավունքները պաշտպանող կազմակերպությունների ֆինանսավորումը։ Այդ կազմակերպությունն էլ իրենց գործունեությունը մի քանի մակարդակով են իրականացնում», — ասաց Այվազյանը։

Իրավական դաշտում այս կազմակերպությունները մշակում ու կառավարությանն են ներկայացնում օրենքներ, որոնք ուղղված են բոլոր ոլորտներում «այլասերվածների» իրավունքների ամրապնդմանը։ Մասնավորապես` դա վերաբերում է ընտանեկան բռնության ու խտրականության կանխմանն ուղղված օրինագծերին։

Այս առումով օրինակ կարող է ծառայել Մարդու իրավունքների ոլորտում գործողությունների ծրագիրը, որը կառավարությանը ներկայացրել է «Հայաստանի բաց հասարակություն» հիմնադրամը։

Նա նշեց, որ 2017 թվականի ապրիլին այդ կազմակերպությունները Հայաստանի կրթության և գիտության նախարարության միջոցով փորձում էին դպրոց մտցնել սեռական կրթությանը վերաբերող ձեռնարկներ, որոնք պատմում են միասեռականության ու սեռական հարաբերությունների մասին (այդ թվում` բարեկամների միջև)։

Նրա խոսքով` պատանիների համար նման դասընթացներ է անցկացնում Կանանց ռեսուրս-կենտրոնը։

Հայաստանում նույն քարոզչությամբ է զբաղվում Կանանց աջակցության կենտրոնը, Նոր սերունդ ՀԿ-ն, PINK Armenia-ն։ Բոլորին ֆինանսավորում է Սորոսի հիմնադրամը։

Այվազյանը նշեց, որ անհրաժեշտ է ստեղծել հասարակական կազմակերպությունների կոալիցիա, որոնը պետք է կանխեն այդ կառույցների հակահայկական քաղաքականությունը։

 

Armeniasputnik.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով