Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 2018 թ. ՀՀ պետական մրցանակի դափնեկրին

Նոյեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2018 թ. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանացած «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ դոկտոր Ջեյմս Թրուշարդին:

Հանդիպմանը «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը Նորին Սրբությանը ներկայացրեց հյուրին՝ տեղեկություններ փոխանցելով նաև պրն. Թրուշարդի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի վերաբերյալ:

Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով Ջեյմս Թրուշարդին ՀՀ պետական մրացանակին արժանանալու առիթով, մաղթեց նրան նորանոր ձեռքբերումներ և արդյունավետ գործունեություն ի նպաստ մարդկության բարօր ու ապահով կյանքի կերտման:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մասնավոր գնահատանքը հայտնեց «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության նախագահին Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների համար, որոնք երիտասարդությանն ընձեռում են նոր հնարավորություններ:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությանը հայ ժողովրդի կյանքում, մասնավորապես խոսվեց այսօր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հովանու ներքո գործող հանրակրթական դպրոցների և հայորդյաց տների գործունեության, ինչպես նաև նախանշվող նոր կրթական ծրագրերի մասին:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

 

Նմանատիպ նորություններ

Շիրխանյանի բաց նամակի հետքերով.Գարեգին Պետրոսյան... Երեկ համացանցում հայտնվեց պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի բաց նամակը ուղղված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Նման ...
«Ուրալյան ավիաուղիները» դեպի Երևան չվերթներ իրական... «Armeniasputnik»-ի տեղեկացմամբ, «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը չեղարկել է 67 ուղղություններով չվերթեր իրականացնելու թույլտվությունը։ Այդ...
Առաջարկում եմ՝ Հանրապետության հրապարակը հռչակել Նի... ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով , ֆեյսբուքյան էջում անդրադառնալով ապրիլի վերջին շաբաթ օրը ՀՀ քաղաքացու օր հռչակելու՝ կառավարության որոշմանը․ «Փաշ...
Առաջնայինը մեր հանրության, մեր քաղաքացու գնահատանք... Մեր վարչությունը 25 տարեկան է Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը 25 տարեկան է. քառորդդ...
Քոչարյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարա... ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դա...
Դադարեցվել է որոշ դեղամիջոցների շրջանառությունը... Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության «Բ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով