ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ՏԵՂԵԿԱՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետը ներկայացրել է, թե ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնել համապատասխան տեղեկանք ստանալու համար:

Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է, Ազգային ժողովի պատգամավոր առաջադրվելու համար պահանջվող տեղեկանք ստանալու համար ինչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն Ոստիկանության անձնագրային ծառայությանը:

 

ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ՏԵՂԵԿԱՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու համար անձը կարող է դիմել Անձնագրային և վիզաների վարչություն, ինչպես նաև ցանկացած անձնագրային ծառայություն՝ անկախ հաշվառման վայրից։
Հիշեցնեն նաև, որ քաղաքացին կարող է դիմել անձամբ կամ լիազոր ներկայացուցչի միջոցով։
Լիազորագրի համար պարտադիր նոտարական վավերացում չի պահանջվում. այն կարող է լինել հասարակ գրավոր  ձևով

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով