Ադրբեջանական մամուլն արձագանքում է Նիկոլ Փաշինյանին

Ինչպես և սպասվում էր, ադրբեջանական մամուլը մեծ արագությամբ արձագանքում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի իշխանություններին ուղղված սպառնալիքին։

Մասնավորապես, Haqqin.az-ն առիթն օգտագործում է խոսելու «Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ղարաբաղյան անջատողականների ղեկավարության միջև առճակատման» մասին։

Կայքը հղում է անում հայկական լրատվամիջոցներին՝ գրելով․ «Առաջին անգամ է ՀՀ ղեկավարն այդքան կոշտ արտահայտվում ղարաբաղյան անջատողականների առաջնորդների մասին»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

erevan.today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով