ԱԳՆ. Գլոբալ Ֆորումը կմեկնարկի դեկտեմբերի 9-ին

Ցեղասպանություն հանցագործության կանխարգելմանը նվիրված երրորդ գլոբալ ֆորումը տեղի կունենա Երևանում դեկտեմբերի 9-ից 11-ը։ Այս մասին հայտարարել է ԱԳՆ խոսակ Աննա Նաղդալյանը։  Ֆորումի աշխատանքները կանցկացվեն Մատենադարանում։

Ֆորումն անցկացվում է Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի ընդունման 70-ամյակի օրը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված որոշման համաձայն դեկտեմբերի 9-ը հռչակվել է Ցեղասպանություն հանցագործության զոհերի իշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր:

Հիշեցնենք, որ այսօր ֆորումը չկայանալու վերաբերյալ մտահոգություն էր հայտնել պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով