CNN-ը հղում կատարելով թուրք պաշտոնյայի, հաղորդել է, որ Խաշեղջիի դին մասնատվել է

Ամերիկյան CNN հեռուստակայանը երեքշաբթի գիշեր հղում կատարելով Թուրքիայի մի պաշտոնյայի, հաղորդել է, որ Սաուդյան ռեժիմի քննադատ լրագրող Ջամալ Խաշեղջին սպանվել է Ստամբուլում Արաբիայի հյուպատոսարանի շենքում, ինչից հետո նրա դին մասնատվել է:

Կատարի «Ալ-Ջազիրա»-ն երեքշաբթի գիշեր հղում կատարելով Թուրքիայում տեղյակ մի աղբյուրի հայտարարել է, որ Սաուդյան անվտանգության ուժերի մասնավոր բժիշկ Սալահ ալ-Թաբաղին Ստամբուլում Արաբիայի հյուպատոսարանում մասերի է բաժանել Ջամալ Խաշեղջիի դիակը:

«Խաշեղջիի սպանությունը տևել է 7 րոպե»,-հայտարարել է «Ալ-Ջազիրա»-ն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ալ-Ջազիրա»-ի հաղորդման համաձայն, Սալահ ալ-Թաբաղին իր  գործընկերներին հորդորել է Խաշեղջիի դիակի մասնատման ժամանակ երաժշտություն լսել:

Խաշեղջին հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Արաբիայի հյուպատոսարան մտնելուց հետո անհետացել էր: Ավելի ուշ, նրա մասնատված դին հայտնաբերվել էր Ստամբուլի թաղամասերից մեկում:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով