14 ժամ ջուր չի լինելու Երևանում և Կոտայքում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հոկտեմբերի 29-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:

Երևանի՝ Արաբկիր վարչական շրջանի Ադոնց, Շիրվանզադե, Ն.Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Բուդաղյան, Տոլբուխին, Արաբկիրի թիվ 41, 43, 49, 51, 53 փողոցներ, Կոմիտաս պող. 1-ին, Վրացական փող. 4-րդ, Գրիբոյեդով և Մալխասյանց փող. նրբանցքներ, Կոմիտաս պող. 35-65 կենտ և 52-66 զույգ համարներ իրենց կոտորակներով, Գրիբոյեդով 15, 15ա, 26 համարներ, Վրացական փող. 12-21 համարներ իրենց կոտորակներով, Ն.Զարյան փող. 21-132 համարներ, Ազատության պող. կենտ համարներ և 24, 26 շենքեր, Թբիլիսյան խճուղու կենտ համարներ, Կորեայի ձոր և Շրջանցիկ Թունել թաղամասեր: Կոտայքի մարզի՝ ք. Աբովյանի Զինավան թաղամաս, գ. Գետամեջ, գ. Պտղնի՝ իր ամառանոցային թաղամասով:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով