Daily Archives: 12.10.2018

Սիրտս տխուր է. Ջիվան Գասպարյանն իր հոբելյանը չի նշում Շառլ Ազնավուրի մահվամբ պայմանավորված

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը հոկտեմբերի 12-ին դարձավ 90 տարեկան: Վաղ առավոտից հանրաճանաչ երաժիշտը շնորհավորանքներ է ստանում աշխարհի տարբեր երկրներից, սակայն, ինչպես ինքն է ասում, բացարձակ տրամադրված չէ տարեդարձը տոնելու: «Մեծանուն մարդ, իսկական ընկեր ու բարեկամ, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի կորուստն ինձ համար ծանր էր: Հետևաբար` ես տրամադրված չեմ և չեմ կարող… Կարդալ ավելին »

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ԴԱ ԹԱԿԱՐԴ Է ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՅԴ ԵՂԱՆԱԿՈՎ ԱԺ-Ն ՑՐՎԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ԴԱ ԹԱԿԱՐԴ Է ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՅԴ ԵՂԱՆԱԿՈՎ ԱԺ-Ն ՑՐՎԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ։ ԱԺ-ն ցրելու այն տարբերակը ,երբ Վարչապետը հրաժարական է տալիս և ԱԺ խմբակցությունները Վարչապետի թեկնածու 14 օրվա ընթացքում երկու անգամ չեն առաջադրում հակասահմանադրական է,այս սցենարի դեպքում ԱԺ-ն չի կարող իրավունքի ուժով համարվել լուծարված։ Այսպես՝ Վարչապետի հրաժարականից հետո, եթե խմբակցությունները չառաջադրեն վարչապետի թեկնածու, ապա… Կարդալ ավելին »

Մինչև տարեվերջ բնակարաններն ավելի կթանկանան. «Ժողովուրդ»

«Երևանում բնակարանների գները շարունակում են բարձրանալ: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: Օրինակ՝ Կենտրոն վարչական շրջանում բնակարանի մեկ քառակուսին գերազանցում է կես միլիոն դրամը: Այստեղ բնակարանների մեկ քառակուսին, եթե հուլիսին վաճառվել է 538 հազար դրամով, ապա օգոստոսին այն կազմել է 541 հազար 800 դրամ: Դավթաշենում բնակարանի մեկ քմ-ն հուլիսին վաճառվել է 289 հազար 500 դրամով,… Կարդալ ավելին »

Դա վարչապետի տիկնոջ ծնողական իրավունքն է, բայց գարդասիլի վտանգները հայտնի են բոլորիս.Հայկ Այվազյան (տեսանյութ)

  Վերջերս “Ազատություն” ռադիոկայանի հետ զրույցում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը,պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին, անդրադարձավ նաև պատվաստումներիխնդրին: Մասնավորաբար, հարց հնչեց, թե տիկին Հակոբյանը, օրինակ, կպատվաստի՞ իրաղջիկներին պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութով, ինչի առնչությամբ բավականինմտահոգիչ փաստարկներ են շրջանառվում: Վարչապետի տիկինը տվեց այսպիսի պատասխան. «Այո, կպատվաստեմ: Ինչու՞, որովհետև աշխատանքի բերումով, լինելով լրատվության մեջ,բազմիցս հոդվածներ եմ հրապարակել առողջապահության ոլորտի վերաբերյալ, և ի ուրախությունինձ՝ Հայաստանում կան լավ մասնագետներ, և ես վստահում եմ նրանց: Բնականաբար, եթե կանտարբեր կարծիքներ, սկսում ես կասկածել երբեմն, քանի որ խոսքը երեխայիդ է վերաբերվում,բայց ես վստահում եմ մեր մասնագետներին, և իմ երեխաները կպատվաստվեն»: Վարչապետի տիկնոջ նման պատասխանը վրդովմունք է առաջացրել այս պատվաստմանը դեմ ուփաստերով դրա վտանգները ներկայացնող կազմակերպությունների և անհատների մոտ: Ստորև՝ տեսանյութում, ներկայացնում ենք «Լույս» տեղեկատվական, վերլուծական կենտրոնիղեկավար Հայկ Այվազյանի արձագանքը:   haydzayn.am

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը շարունակվում է. Վիկտոր Սողոմոնյան

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հոկտեմբերի 11-ին տարածեց հայտարարություն ՀՀ մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և փողերի լվացման մեղադրանքով: «2001 թվականից զբաղեցնելով ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնը, իր հետ գործնական կապերի մեջ գտնված անձանց հետ համատեղ ձեռնարկել և հիմնականում կանխիկ գումարներով ֆինանսավորել է Երևանի Ազատության… Կարդալ ավելին »

Քիչ առաջ հաղորդման կեսից լքեցի Հանրայինի «Խաղի կանոններ» հաղորդման տաղավար

Քիչ առաջ հաղորդման կեսից լքեցի Հանրայինի «Խաղի կանոններ» հաղորդման տաղավարը,քանի որ հաղորդավար Արմեն Դուլյանը զբաղված էր Ռեֆորմիստների կուսակցության հանդեպ սև PR-ի իրականացումով:Ցավում եմ,որ նման բարձր մակարդակի հեռուստաընկերությունը ունի Արմեն Դուլյան,որը թույլ է տալիս այլակարծության հանդեպ նման էժանագին վերաբերմունք և հակաքարոզչության իրականացում այս «տափակ» հաղորդման շրջանակներում: Վահան Բաբայան

Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում հոկտեմբերի 11-ին մի խումբ երիտասարդներ պահանջել են «Ադեկվադ» հաղորդման հեղինակներ Արթուր Դանիելյանին ու Նարեկ Մալյանին լքել քաղաքը անմիջապես, այդ մասին ընթացող ասուլիսում տեղեկացրեց Նարեկ Մալյանը

Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում հոկտեմբերի 11-ին մի խումբ երիտասարդներ պահանջել են «Ադեկվադ» հաղորդման հեղինակներ Արթուր Դանիելյանին ու Նարեկ Մալյանին լքել քաղաքը անմիջապես, այդ մասին ընթացող ասուլիսում տեղեկացրեց Նարեկ Մալյանը։ Նա մանրամասնեց, որ մոտեցել են իրենց, պահանջել են լքել քաղաքը, սակայն երբ չեն ենթարկվել այդ պահանջներին, սպառնացել են, որ կգան հաշվեհարդար կտեսնեն։ Նրա խոսքով՝ քաղաքը լքել… Կարդալ ավելին »

Ո՞վքեր են Երևանի կենտրոնում աղաղակող, նվագող ու պարող սպիտակազգեստ տղամարդիկ

Ո՞վքեր են Երևանի կենտրոնում աղաղակող, նվագող ու պարող սպիտակազգեստ տղամարդիկ: Երևանցիներից շատերը զարմանքով ընդունեցին, Երևանի կենտրոնական փողոցներոււմ, երգող, նվագող, պարող ու աղաղակող, սպիտակազգեստ տղամարդկանց խմբին: Շատերի համար դա թվաց հետաքրքիր, շատերի համար էլ զավեշտալի և ջղայինացնող: Շատերն այդպես էլ չիմացան, որ դա Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողավի շրջանակներում, Արաբական Միացյալ Էմիրություններից, Երևան եկած արտիստների մի խումբ է, որը… Կարդալ ավելին »

Դավիթ Շահնազարյանը պահանջում է անհապաղ խստորեն պատժել մեղավորներին

Խոր վրդովմունք եմ հայտնում և խստապես դատապարտում եմ հոկտեմբերի 11-ին Մարալիկում կատարված  բռնությունները՝ քաղաքական, հասարակական  գործիչներ Արթուր Դանիելյանի, Նարեկ Մալյանի և Գրիգոր Մինասյանի դեմ։ Իշխանություններից պահանջում եմ անհապաղ խստորեն պատժել մեղավորներին։ Դավիթ Շահնազարյան aravot.am