«Դեկտեմբերին ընտրությունները կլինեն պարզապես ահավոր. մենք կդառնանք Ադրբեջան՝ առանց նավթի». Դավիթ Շահնազարյան
168.am-ի զրուցակիցն է 1994-95թթ. ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1991-95, 1995-99թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանը – Պարոն Շահնազարյան, ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններիհաստատումից հետո կտրուկ լարվեց իրավիճակը ներքաղաքական կյանքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաք հրավիրեց ԱԺ շենքի մոտ, ապա տեղիունեցավ խոսակցություն խմբակցությունների հետ, որի արդյունքներով վարչապետը հայտարարեց իր հրաժարականի միջոցով արտահերթխորհրդարանական ընտրությունների գնալու մասին, իսկ ընդդիմությունը, իդեմս ՀՀԿ–ի, հայտարարեց, որ բանակցություն, ըստ էության, տեղի չի ունեցել։Ընդհանուր առմամբ այս պահին իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում ՝ և՛ընդդիմության, և՛ իշխանության դիրքորոշումները։ – Նախ՝ ուղղակի մի ուղղում մտցնեմ Ձեր հարցի մեջ. վարչապետն իր համակիրների հետ ներխուժեց ԱԺ տարածք, դա ավելի ճիշտ ձևակերպում է, որովհետև դա փաստ է։ Նախ՝ այն մասին, թե ինչ փոփոխություն մտցրեց… Կարդալ ավելին »