Daily Archives: 07.10.2018

Չի կարելի մեկ մարդու թողնել ամեն ինչ, խորհրդարանն էլ դնել գրպանը․ բանավեճ

  Ստեղծված քաղաքական ճգնաժամն արհեստական է: Նման կարծիք հոկտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը:ՀՀԿ նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի կարծքով էլ այսօր բոլոր կուսակցություններն իրենց մեղավոր են զգում, ինչը սխալ է: Նրանք անդրադարձան նաև հանրային ճմշմամբ պատգամավորների վրա ազդելու երևույթին և հնարավոր հետևանքներին:   yerevan.today

Ռուսաստանից՝ զենք, ամբողջ աշխարհից՝ «ուղեղների» արտահո՞սք

Ռուսաստանից՝ զենք, ամբողջ աշխարհից՝ «ուղեղների» արտահո՞սք Հոկտեմբերի 6-ին, այցելեցի Երևանի Մերգելյան ինստիտուտում գործող «Դիջիթեք Էքսպո18» ցուցահանդես, ծանոթանալու Հայաստանում և տարածաշրջանում զարգացող, նորագայուն տեխնոլոգիաներին: Դեռ «Երևան Էքսպո» ցուցահանդեսային կենտրոն չմտած, ինձ «ողջունեց» ձախ կողմում տեղակայված, տեղացի մասնագետների կաղմից արդիականացված, ռուսական զենքը, որը նախատեսված էր զրահապատ մեքենաների, թռչող սարգերի և հատկապես անօդաչուների խոցման համար: Ցուցահանդեսի տարածք մտնելուց… Կարդալ ավելին »

Արհեստական շնչառության ապարատից անջատեք ատելություն և բարոյականությունից զուրկ գործողություններ քարոզող ձեր ֆեյքերի բանակը

Նիկոլ Փաշինյանի ցանած «սիրո և հանդուրժողականության» սերմերը կարծես թե ծիլեր են տալիս, որոնք աճման կարճատև փուլի, հեշտությամբ բազմանալու և «բարձր պտղաբերության» ու մեծ փոփոխականության շնորհիվ մուտացվում են անհասկանալի պրոդուկտի, որոնց թրթուրներն հիմնականում ապրում են փչացող պտուղների և բանջարեղենի վրա: Արդեն տևական ժամանակ է մեր երկրում խոսքի ազատությունը դադարել է բարձրագույն արժեք համարվելուց, մի բացառությամբ միայն,… Կարդալ ավելին »

Սերժ Սարգսյանն այլևս չի բնակվելու կառավարական ամառանոցում․ Գրասենյակի ղեկավար

Հայաստանի պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը օրենքով նախատեսված կեցավայրի տրամադրման շուրջ կառավարության աշխատակազմի ղեկավարի հետ քննարկումների ամբողջ ընթացքում երբեք պահանջներով հանդես չի եկել: Այդ մասին Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ ասել է Սերժ Սարգսյանի գրասենյակի  Նաիրի Պետրոսյանը։ Նա նշել է, որ գրասենյակը որևէ բազմամիլիոնանոց առանձնատուն առավել ևս չի պահանջել: «Սերժ Սարգսյանի գրասենյակը քննարկումների ամբողջ ընթացքում որևէ պահանջ… Կարդալ ավելին »

Հայտնաբերվել է նախկին պատգամավոր Կարամելի Հարութի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով

Զովունիիի արտադրամասերից մեկի տարածքում այսօր  հայտնաբերվել է ՀՀ Աժ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի՝ Կարամելի Հարութի դին՝ հրազենային վնասվածքով: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Նախնական տեղեկություններով, տեղի ունեցածը ինքնասպանություն է: Նշենք, որ Հարություն Ղարագյոզյանը Հանրապետական կուսակցության անդամ էր: Հիշեցնենք, որ երեկ սպանվել էր Աժ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն: ՔԿ հաղորդագրության համաձայն, հոկտեմբերի… Կարդալ ավելին »

Երևանում հրազենային վնասվածքներով մահացել է Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ը տեղեկություններով, քիչ առաջ հրազենային վնասվածքներով, մահացած վիճակում «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին հիվանդանոց է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի ղեկավարությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով,… Կարդալ ավելին »