Daily Archives: 04.10.2018

Թուրքիայում թմրանյութերից օրական 3 մարդ է մահանում

Թուրքիայում 2017 թվականին թմրանյութերի օգտագործման հետևանքով 941 մարդ է մահացել: Այս մասին պարզ է դարձել Թուրքիայի ոստիկանության գլխավոր վարչության կազմում գործող թմրանյութերի և թմրանյութերից կախվածության մոնիթորինգի կենտրոնի հրապարակած զեկույցից: Նշվում է, որ 2017 թվականին թմրանյութերից մահացածների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 2.3 տոկոսով, ինչը վերջին 5 տարիների շարունակական աճի ամենացածր մակարդակն է: Նշվում է,… Կարդալ ավելին »

Երևանում եռյակ է ծնվել. երիտասարդ ամուսինները խնդրանքով դիմում են Նիկոլ Փաշինյանին. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Երևանի Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում, ժողովրդին հայտնի հանրապետական ծննդատանը հերթական անգամ եռյակ է ծնվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխաների մայրը՝ 27-ամյա Լիլիթ Սիմոնյանն ու հայրը՝ 32-ամյա Գոռ Կարապետյանը, առաջին հերթին իրենց շնորհակալությունն են հայտնում նշված ծննդատան բուժանձնակազմին, ովքեր 2 շաբաթից ավելի իրենց հոգատարության տակ են առել… Կարդալ ավելին »

ՀՀ կառավարությունը մտադիր է համաներում իրականացնել. Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարությունը մտադիր է համաներում իրականացնել: Հարցն այսօր կքննարկվի գործադիրի նիստում: «Այսօրվա օրակարգում համաներման հարցն է, որը կքննարկենք դռնփակ ռեժիմով, որովհետև օրենքը նախատեսում է, որ Ազգային ժողովի նիստում այն պետք է դռնփակ քննարկվի, ճիշտ չի լինի, որ կառավարության նիստում դռնբաց քննարկվի»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բացի այդ, նշեց վարչապետը, Ֆրանկոֆոնիայի հետ կապված իրենք նախաձեռնութամբ… Կարդալ ավելին »

Նոր փուլ․ հոգեխանգարմունքի վիճակ ենք մտել․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Եվ այսպես, մտնում ենք նոր փուլ՝ ավելի կոշտ առճակատումների, քաղաքական սուր պայքարի եւ անկանխատեսելի զարգացումների։ Ոչ ոք չգիտի, թե այս փուլը որքան կտեւի, եւ արդյոք դրանից մենք անկորո՞ւստ դուրս կգանք։ Երբ իշխանությունը պահելը կամ վերցնելը դառնում է ինքնանպատակ, երկիրը, ժողովուրդը, նրա խնդիրները մղվում են հազարերորդ պլան, որքան էլ ամեն օր կրկնեն՝… Կարդալ ավելին »

Գիշերային ժամերի աղմուկը դժգոհություն է առաջացնում․ Ոստիկանապետ

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հոկտեմբերի 3-ի երեկոյան Երևանում հանդիպել է մի քանի տասնյակ մոտոցիկլիստների: Նրանք հավաքվել էին հրապարակում։ Օսիպյանը նշել է, որ բազում բողոքներ է ստանում գիշերային ավտոմրցավազքերի ու շարժիչի բարձր ձայների վերաբերյալ, որոնք թույլ չեն տալիս քաղաքացիներին հանգիստ քնել։ «Կան առանձնահատուկ մոտեցումներ, սա առանձնահատուկ տեխնիկա է համարվում: Ամեն տարի ձեր թիվը շատանում է, դրա… Կարդալ ավելին »

Մտահոգիչ է․ Արցախի ՊՆ-ն՝ Ադրբեջանին վաճառվող ռուսական զենքի մասին․ «Առավոտ»

«Առավոտը» Արցախի պաշտպանու­թյան նախարար Լևոն Մնացականյանից հետաքրքրվեց՝ մեր զինվորի վրա ի՞նչ ազդեցություն է թողնում ու ինչքանո՞վ է մտահոգում այն հանգամանքը, որ հակառակորդը կրա­կում է ռուսական զենքից, որ նա­խորդ տարիներին մեր դաշնակից ՌԴ-ն 5 մլրդ դոլարի զենք է վաճառել Ադրբեջանին՝ «բիզնես գործարարի» անվան տակ: Նա պատասխա­նեց. «Երբ որ հակառակորդը ձեռք է բերում նոր զինատեսակներ, մեզ այդ… Կարդալ ավելին »

Շիրակի մարզպետն ուշագրավ «գիտելիքներ» ունի․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Շիրակի «ՔՊ»-ական մարզ­պետ Կարեն Սարուխանյանն ուշագրավ գիտելիքների տեր անձնավորություն է: Օրեր առաջ նա հանձնարարել է փակել «Գյումրիի ներառական փուռը», որտեղ հաշմանդամներ են աշխատում, քանի որ քաղաքաշինական ինչ-որ նորմերի խնդիրներ կան: Երբ նրան ասել են՝ չենք կարող, փռի բացումը հովանավորել և մասնակցել է Սվիտալսկին, նա զայրացել է՝ Ռուսաստանի դեսպանն ինչ գործ ունի… Կարդալ ավելին »

Հայկ Մարությանը յուրահատուկ ձևով կերդվի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 23-ին ավագանու արտահերթ ընտրություններին Երևանի քաղաքապետ ընտրված Հայկ Մարությանը իր երդման արարողությունը որոշել է յուրահատուկ ձևով անցկացնել: Այս ընթացքում համառորեն լուրեր են լրջանառվում այն մասին, որ Մարությանը մտադրություն ունի իր երդմնակալության արարողությունը անցկացնել Հանրապետության հրապարակում: Մարությանն այդպես է վարվելու, քանի որ Հանրապետության հրապարակը նույնացվում է թավշյա հեղափոխության… Կարդալ ավելին »

Սուր վեճ՝ վարչապետի և Արփինե Հովհաննիսյանի միջև․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Նախօրեին ԱԺ-ում հանդիպման ժամանակ սուր վեճ է ընթացել Արփինե Հովհաննիսյանի և վարչապետի միջև։ ԱԺ փոխնախագահը Փաշինյանին բացատրել է, որ չէր կարելի սահմանադրական օրենքին այլ մեկնաբանություն տալ՝ իբր դա արվում է արտահերթ ընտրությունները կասեցնելու նպատակով։ Ապա կասկածի տակ է դրել նրա հռչակած «սիրո և հանդուրժողականության» մթնոլորտը՝ մատնանշելով իրենց հարցազրույցների տակ արված վիրավորական… Կարդալ ավելին »

«Ինչո՞ւ Ձեր մարդիկ սպանեցին ինձ, վարչապետ»․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․«Երեկ Ազգային ժողովի մոտ Նիկոլ Փաշինյանի ելույթից մի հատված անասելի ցավ պատճառեց ինձ։ Դա շատ նման էր այն բանին, որ դեղ են հասցնում հիվանդին այն ժամանակ, երբ էլ պետք չէ։ Հիվանդը չկա։ Վարչապետը խնդրում էր ազգային ժողովի շուրջ խմբվածներին (բառացի չեմ կարող ներկայացնել), որ մարդիկ խոստանան չհայհոյել, անձնական բնույթի վիրավորանքներ չհասցնել քաղաքական գործիչներին և… Կարդալ ավելին »