Կապանի նորընտիր քաղաքապետի հետեւից են ընկել. Հրապարակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթից հետո ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Կապանի նորընտիր քաղաքապետ Գեւորգ Փարսյանի ընտանիքին պատկանող բիզ­նեսներում: Քաղաքապետի հայրը Սյունի­քում հայտնի «Շինկանտորի» հայտնի բիզնեսմեն Ռազմիկն է: Գեւորգ Փարսյանը երեկ թերթի հետ զրույցում, սակայն, վստա­հեցրեց, որ ստուգումները պլանային են եւ որեւէ կապ չունեն Փաշինյանի ելույթի հետ:

«Դրանք նախապես ծրագրված ստուգում­ներ էին, մենք հանկարծակիի չենք եկել, երեկ ավարտել են, հիմա պետք է Երեւա­նում քննարկեն արդյունքները»,- ասաց նա: Արդյունքները հնարավոր է խոշոր «անակն­կալ» մատուցեն Փարսյաններին: «Դժվար թե»,- երկյուղած պատասխանեց Կապանի նորընտիր քաղաքապետը: Հիշեցնենք, որ վարչապետի ընտրության օրը խորհրդա­րանում իր ելույթի ժամանակ Փաշինյանը խմբագրեց օրեր առաջ Կապանի ընտրու­թյուններին տված իր գնահատականը եւ հայտարարեց, որ այնտեղ հաղթել է հակահեղափոխությունը, մինչդեռ դրանից մի քանի օր առաջ նա ճիշտ հակառակ տեսա­կետն էր հայտնել, թե դա հեղափոխության հաղթանակն է, որովհետեւ ազատ ընտրու­թյուններ են կայացել, եւ իշխանության թեկ­նածուն ազնիվ պայքարում պարտվել է:

Իր գնահատականը խմբագրելուց հետո Փա­շինյանը հայտարարեց, թե քրեաօլիգարխիկ ուժերը հանրությանն ուղղորդել են ընտրու­թյան ժամանակ, որի արդյունքում հաղթել է ոչ թե իրենց ներկայացրած թեկնածուն, այլ ուրիշ անձ: Նորընտիր քաղաքապետը չի լսել վարչապետի խոսքը, թե հակահե­ղափոխությունն է Կապանում հաղթել: «Ես կասեի հակառակը՝ մեզ մոտ հաղթել է հեղափոխությունը»,- պատասխանեց նա, ապա հստակեցրեց.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ես չեմ հասկանում՜ ինչ կատեգորիա է «հեղափոխություն-հակահեղափոխություն», մեզ մոտ ազատ, արդար ընտրություն է եղել»: Այսինքն՝ տնտեսական-քրեական օլիգարխիան չի գոր­ծել: «Դե լավ, էլի, ես չեմ հասկանում՝ ինչի են նման բաներ հայտարարում»:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով