Փորձագետ․ Իրանն, իրոք, շահագրգռված է «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցմամբ

Վաշինգթոնը փորձում է պատժամիջոցներով Թեհրանին ստիպել դուրս գալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից։ Այս մասին այսօր NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փորձագետ Գոհար Իսկանդարյանը։

Նրա խոսքերով՝ այս ֆոնին պետք է արժանին մատուցել Իրանի գրագետ գործողություններին, որը դրան չի ձգտում՝ շարունակելով համագործակցել ԵՄ-ի հետ։ Իրանը հասկանում է, որ ՀՀԳԾ-ից դուրս գալը կարող է ՄԱԿ-ի կողմից պատժամիջոցներ եւ միջազգային շուկաներից մեկուսացում առաջ բերել։

Փորձագետը հավելել է, որ ԱՄՆ-ի կողմից ուժգնացող տնտեսական ճնշումը, ինչպես նաեւ Սպիտակ տան հայտարարություններն այն մասին, թե պատժամիջոցներ կարող են կիրառվել նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց, կամ այն ընկերությունների նկատմամբ, որոնք համագործակցում են Թեհրանի հետ, էական արգելք են հանդիսանում իրանական ու հայկական ձեռներեցների եւ բիզնեսմենների տնտեսական սերտ համագործակցության ճանապարհին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խոսելով Երեւանի եւ Թեհրանի տնտեսական հարաբերությունների զարգացման մասին՝ փորձագետը նշեց «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցման ավարտի կարեւորությունը՝ հաշվի առնելով Հայաստանի միջոցով եվրոպական շուկա դուրս գալու հարցում Իրանի իրական շահագրգռվածությունը։

Իսկանդարյանի խոսքերով՝ էներգետիկ ոլորտի զարգացման խնդիրները կապված են տնտեսական գործոնների հետ, իսկ ինչ վերաբերում է քաղաքական հնարավոր արգելքներին, ապա այդ մասին խոսելը վաղ է, քանի դեռ լուծված չէ ֆինանսավորման հարցը։ Նա ընդգծեց, որ իրանական շուկա հայկական արտադրողների դուրս գալու բարդությունը պայմանավորված է ավանդական հովանավորչական քաղաքականությամբ, որ Թեհրանը վարում է սեփական արտադրողների հանդեպ։

News.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով